ՎՏԲ Հայաստան Բանկի մասին

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ – ունիվերսալ առևտրային բանկ, ռուսաստանյան առաջին միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի կազմում «ՎՏԲ բանկ» ԲԲԸ /Ռուսաստան/ դուստր բանկ: ՎՏԲ-Հայաստան բանկը (մինչև վերանվանումը` «Հայխնայբանկ» ՓԲԸ) Հայաստանի Հանրապետության տարածքում ունի բանկային մասնաճյուղերի ամենամեծ ու ճյուղավորված ցանց: Բանկի մասնաճյուղերը գործում են երկրի բոլոր մարզերում և խոշոր քաղաքներում: 2007թ. հուլիսի 25-ից «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ:

ՎՏԲ - Հայաստան բանկի գործունեության զարգացման ծրագրում նախատեսված է Հայաստանի Հանրապետության տնտեսության ֆինանսավորման հետագա ընդլայնում, բոլոր հատվածների սպառողներին հնարավոր լայն սպեկտրի բանկային ծառայությունների մատուցում, ժամանակակից բանկային տեխնոլոգիաների ներդրում, հաճախորդների սպասարկման և սպասարկող անձնակազմի մասնագիտական որակների հետագա բարձրացում, մանրածախ և մեծածախ բիզնեսի հաճախորդներին առաջարկվող ծառայությունների ցանկի մշտական ընդլայնում: 

Բանկը ծառայություններ է մատուցում ֆիզիկական անձանց, փոքր և միջին ձեռնարկատերերին և ձեռնարկություններին, խոշոր /կորպորատիվ/ առևտրային և պետական կազմակերպություններին:

2015թ. մարտի 1-ի դրությամբ Բանկի աշխատակիցների թիվը կազմում է 1396:



Թարմացվել է 16.03.2015թ., 11:26