Հաճախորդի իրավունքները

  Հարգելի Հաճախորդ,

  Բողոք-պահանջների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար, ցանկության դեպքում, կարող եք      զանգահարել 87-87 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային նամակ ուղարկել headoffice@vtb.am հասցեին: 
  

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված Բանկի պարտականությունների խախտման վերաբերյալ, ինչպես նաև Ձեզ հետաքրքրող տեղեկատվություն ստանալու նպատակով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին կարող եք ներկայացնել բողոք-դիմում կամ բողոք-պահանջ: Գրավոր բողոքը կարող եք ներկայացնել հետևյալ միջոցներով.

  • Նամակի կամ լրացված Բողոք-դիմում/պահանջի հայտի տեսքով այն առձեռն ներկայացնել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ
  • «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղում Բանկի աշխատակցի միջնորդությամբ լրացնել Բողոք-դիմում/պահանջի հայտը և այն գցել Բողոքների և առաջարկների արկղ
  • Ուղարկել այն նամակի տեսքով Բանկի headoffice@vtb.am էլ. հասցեին


Ձեր դիմումը ստանալուց հետո այն գրանցվում և ուղարկվում է Բանկի համապատասխան բաժին` հետագա ուսումնասիրման, հարցի լուծման և պատասխանի պատրաստման համար:

Ուշադրությո´ւն.

Ցանկացած անձ իրավունք ունի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ վերաբերյալ ստանալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը և փաստաթղթերի պատճենները։

Օրենքները կարող եք գտնել` սույն կայքի «Կարգավորում» բաժնում։
Վերոնշված տեղեկությունները ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է անվճար գրավոր դիմումի հիման վրա դիմումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ, եթե տեղեկատվության մեջ այլ ժամկետ նշված չէ։ Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով`

  • առձեռն` բանկի գլխամասային գրասենյակում կամ ցանկացած մասնաճյուղում; 
  • էլեկտրոնային փոստի միջոցով` headoffice@vtb.am կամ փոստով` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 46 հասցեով։

Բանկի կողմից անձի դիմումին պատասխանը տրվում է այն կապի միջոցով, որով ստացվել է համապատասխան դիմումը։

Հայտարարություն` Ֆիզիկական անձ հաճախորդը հնարավորություն ունի ներկայացնելու Բանկի եւ հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները ֆինանսական համակարգի հաշտարարին: