Պատմությունը

Հայաստանում ՎՏԲ-ի դուստր բանկ` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ստեղծվել է «Հայխնայբանկ» ՓԲԸ հիման վրա և դե-ֆակտո հանդիսանում է նրա ավելի քան 85-ամյա բիզնես ավանդույթների իրավահաջորդը: Հայխնայբանկի պատմությունը սկսվում է XX դարի սկզբից: Հայխնայբանկը հիմնադրվել է 1923թ. հոկտեմբերի 29-ին, այն ժամանակ, երբ Սովետական Հայաստանում հիմնադրվեցին և գործեցին առաջին պետական խնայողական դրամարկղերը: 70 տարի անց, 1993թ. Հայաստանի Գերագույն Խորհրդի և Նախարարների Խորհրդի որոշումներով Բանկը վերակազմավորվեց Հայաստանի Հանրապետության Պետական մասնագիտացված խնայողական բանկի` Հայխնայբանկի:

2004թ. մարտին ռուսական պետական «Վնեշտորգբանկ» ԲԲԸ (այսուհետ` ՎՏԲ Բանկ ԲԲԸ) ձեռք բերեց «Հայխնայբանկ» ՓԲԸ բաժնետոմսերի զգալի մասը (70% + 1 բաժնետոմս):

Այդպիսով, «Հայխնայբանկ» ՓԲԸ ներգրավվեց ռուսական ՎՏԲ Բանկ ԲԲԸ դուստր բանկերի շարքերում, և 2006թ. հունիսին ռեբրենդինգից հետո, բանկը վերանվանվեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ:

2007թ. հուլիսին ՎՏԲ Բանկ ԲԲԸ ձեռք բերեց բաժնետոմսերի մնացած մասը (30% հանած մեկ բաժնետոմս) և դարձավ «Հայխնայբանկ» ՓԲԸ միանձնյա բաժնետերը: Նույն 2007թ. Բանկի կառավարող մարմինների կազմում տեղի ունեցան փոփոխություններ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հանդես է գալիս որպես ViSA International և Mastercard միջազգային վճարահաշվարկային քարտային համակարգի լիիրավ անդամ, ԱրՔԱ լոկալ հայկական վճարահաշվարկային քարտային համակարգի սպասարկող անդամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկին Moody's միջազգային վարկանիշային գործակալության կողմից շնորհված վարկանիշները. տեղական արժութով երկարաժամկետ ավանդների համար` Ba3 վարկանիշ, արտարժույթով երկարաժամկետ ավանդների համար`B2 վարկանիշ, կարճաժամկետ ավանդների համար Not Prime վարկանիշ, ինչպես նաև բանկի վարկունակության (BCA) "b2", կապալառուի ռիսկի երկարաժամկետ գնահատում (CRA) - "Ba2(cr)": Կանխատեսումը վարկանիշների համար "Բացասական":

Մասնաճյուղերի ամենալայն ու խոշոր ցանցը Հայաստանի տարածքում հնարավորություն է տալիս «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաճախորդներին իրենց բնակության վայրում օգտվել բանկի բազմաբնույթ ծառայություններից` տարաբնույթ ավանդների ընդունում և վարկերի տրամադրում, միջազգային փոխանցումների իրականացում, կոմունալ ծառայությունների վարձավճարների ընդունում:

  01.02.2016 թ. դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ` 24-ը` Երևան քաղաքում, մնացած 43-ը` Հայաստանի բոլոր մարզերում և քաղաքներում:


Թարմացված է առ 23.03.2016թ., 09:00