Կորպորատիվ ուսուցում

ՎՏԲ Կորպորատիվ համալսարանի ստեղծման պատմությունը

2005թ. սեպտեմբերի 2-ին Մոսկվայում տեղի ունեցավ «Վնեշտորգբանկի կորպորատիվ համալսարանի» հանդիսավոր բացումը, որը ստեղծվել է բանկի ներքին կադրային ռեզերվը ձևավորելու և աշխատակիցների կառավարչական պոտենցիալը զարգացնելու նպատակով: Առաջին մրցութային ընտրության արդյունքներով Վնեշտորգբանկի Գլխամասային գրասենյակի, լրացուցիչ կետերի և մասնաճյուղերի 59 աշխատակից անցան ուսուցման Համալսարանում:

Համալսարանի դասաղոսական կազմի մեջ ներառվեցին Վնեշտորգբանկի ղեկավարության ներկայացուցիչներ, առաջատար տնտեսագետներ, մոսկովյան ԲՈՒՀերի դասաղոսներ և դասավանդողներ, տրեներ-խորհրդատուներ, ինչպես նաև խոշոր բիզնեսի մասնագետներ և ներկայացուցիչներ:

Ուսուցման ծրագրերը, որոնք ուղղված են առաջին հերթին միջին օղակի կառավարիչների մասնագիտական մակարդակի բարձրացմանը և ներքին կադրային ռեզերվի երիտասարդ, կառավարչական պոտենցիալով հեռանկարային աշխատակիցների ուսուցմանը, նախատեսում են ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ պարապմունքներ, այդ թվում դասընթացներ, սեմինարներ, հանդիպումներ և կլոր սեղաններ:

ՎՏԲ բանկի հաջող զարգացման հիմնական պայմաններից մեկն է հանդիսանում բարձր որակավորում ունեցող կադրերը և նոր գաղափարները: Կորպորատիվ համալսարանի բացումը օրինաչափ քայլ է ուսուցման համակարգի հետագա զարգացման ու կատարելագործման և բանկի աշխատակազմի մասնագիտական որակի բարձրացման ճանապարհին: Կորպորատիվ համալսարանը ֆիրմային ներքին ուսուցման համակարգ է, միավորված մեկ կոնցեպցիայով և մեթոդոլոգիայով, մշակված ղեկավարների և տարբեր մակարդակի մասնագետների համար: Մենք Կորպորատիվ համալսարանի առաքելությունն ենք համարում մեր աշխատակիցների կիրառական գիտելիքների ձեռք բերումը, պրակտիկ հմտությունների զարգացումը, առաջնակարգ ունիվերսալ բանկի փիլիսոփայության ձևավորումը և համախոհների խմբի կատարելագործումը, որոնք աշխատում են ի շահ բանկի բաժնետերերի ու հաճախորդների: