ԲՈՒՀ –երի շրջանավարտներին և ուսանողներին

Եթե երիտասարդ եք, կիրթ, նախաձեռնող և շատ եք ցանկանում փորձել ձեզ, ձեր ուժերն ու հնարավորությունները պետական մոտեցումով խոշորագույն բանկում, մտնել պրոֆեսիոնալների թիմ, ուս ուսի տված աշխատել և յուրացնել նրանց փորձը, ապա ՎՏԲ-Հայաստան բանկը ձեզ նման հնարավորություն կտա:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ հրավիրում է համագործակցության ֆինանսատնտեսագիտական ԲՈՒՀ-երի վերջին կուրսերի ուսանողներին, ինչպես նաև երիտասարդ մասնագետներին, ովքեր հակված են աշխատել բանկային համակարգում, հաստատակամ են և պատասխանատու իրենց աշխատանքի արդյունքի համար, ովքեր ցանկանում են աճել և զարգանալ բանկի հետ, փորձել իրենց ուժերը բանկային համակարգի ամենահեռանկարային ոլորտում` մանրածախ բիզնեսում:

Մենք հնարավորություն ենք տալիս ձեզ սկսել և կառուցել ձեր աշխատանքային կենսագրությունը Ռուսաստանի խոշորագույն ՎՏԲ բանկի հայկական դուստր բանկում:

Պրակտիկա

Վերջին կուրսերի ուսանողները կարող են նախադիպլոմային պրակտիկան անցկացնել Բանկի գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում, ձեր ստացած տեսական գիտելիքներն ամրապնդել գործնական հմտություններով, ինչպես նաև ստանալ հետագա համագործակցության հնարավորություն: Պրակտիկայի գրանցումն անցկացվում է մրցութային կարգով` հարցազրույցի արդյունքների հիման վրա: