Ավետիսյան Ալեքսանդր Հրանտի

           

Ավետիսյան Ալեքսանդր Հրանտի    
Տնօրինության աշխատակազմի ղեկավար

ՎՏԲ խմբում է 2007 թվականից: 
Ունի 32 տարվա աշխատանքային փորձ էկոնոմիկայի և ֆինանսների բնագավառում: 
2009 թվականից զբաղեցնում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Տնօրինության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Նախկինում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները`      
2007-2009 թվականներին զբաղեցրել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը: 
2002-2007 թվականներին եղել է «ՖաքսՏրանզիտ» ՍՊԸ գործադիր տնօրեն: 
2001-2002 թվականներին զբաղեցրել է մարքետինգի ղեկավարի պաշտոնը «Առկա» լրատվական գործակալությունում: 
1994-2001 թվականներին աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ որպես Մենեջերների բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ, Բանկային ծառայությունների և տեղեկատվության բաժնի պետ, 
Աշխատակազմի ղեկավար: 
1992-1994 թթվականներին եղել է ՀՀ Կառավարությանն առընթեր «Արմենպրես» Հայկական պետական լրատվական գործակալության տնօրենի տեղակալ: 
1990-1992 թվականներին զբաղեցրել է ՀՀ Էկոնոմիկաի պետական կոմիտեի սոցիալական ոլորտի բաժնի պետի պաշտոնը: 
1983-1990 թթվականներին աշխատել է որպես ավագ ինժեներ, գլխավոր մասնագետ, բաժնի պետի տեղակալ, կրթության, մշակույթի և առողջապահության բաժնի պետ Հայաստանի Պետպլանում:

Ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 2-ին:
Ունի բարձրագույն տեխնիկական կրթություն:
1977 թվականին ավարտել է Կ. Մարքսի անվ. Պոլիտեխնիկական ինստիտուտը` մասնագիտությունը ինժեներ-շինարար:
2001 թվականից Հայաստնաի լրագրողների միության անդամ, ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումների հեղինակ: