Լալի Սվիմոնիա

   

Սվիմոնիա Լալի 
Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

ՎՏԲ խմբում է 2010 թվականից:
Ունի 11 տարվա աշխատանքային փորձ մարքետինգի և PR բնագավառում:

Նախկինում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները`   
2006-2009 թվականներին աշխատել է ՊրոԿրեդիտ բանկում (Վրաստան) որպես հասարակայնության հետ կապերի մենեջեր:
2008-2009 թվականներին ղեկավարել է Մարքետինգի և PR բաժնի աշխատանքները ՊրոԿրեդիտ բանկում (Հայաստան):
2004-2006 թվականներին եղել է MSG գովազդային գործակալության մարքետինգի գծով մենեջեր:
2002-2003 թվականներին աշխատել է Sparkasse բանկում, Մարքետինգի և PR բաժնում (Գերմանիա):
2001-2003 թվականներին եղել է Fonetix Call Center GmbH (Գերմանիա) վաճառքի խմբի անդամ, օպերատոր:
1996-1998 թվականներին եղել է Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողական թերթի թղթակից, լրագրող, գլխավոր խմբագրի տեղակալ:  

Ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 13-ին: 
Ունի բարձրագույն տնտեսագիտական կրթություն:
Ավարտել է Իվ. Ջավախիշվիլիի անվ. Թբիլիսիի պետական համալսարանը, ունի բակալավրի աստիճան տնտեսագիտության բնագավառում: 
1999-2003 թվականներին սովորել է Բրանդենրբուրգյան տեխնիկական համալսարանում (Գերմանիա), տնտեսագիտության ֆակուլտետում: 
2005 թվականին ավարտել է Կովկասյան ակադեմիական կենտրոնը` Մարքետինգի և կառավարման գծով ծրագիր: