Կայացավ «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը


5 June 2017
Կիրակի, հունսի 4-ին անցկացվեցին «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը: Երրորդ տեղի համար մրցում էին “Վաճառք” թիմը  և  “Նալբանդյանի Հավաքական” թիմը, որտեղ հաղթանակը տարավ “Նալբանդյանի Հավաքական” թիմը:

Գավաթը խաղարկեցին  “Երևան1” (Երևան քաղաքի մասնաճյուղեր)  և ‘Երևան 2” (Երևան քաղաքի մասնաճյուղեր) թիմերը: Գավաթակիր դարձավ ‘Երևան 2” թիմը 5:3 հաշվով:

 “Լավագույն ռմբարկու” ճանաչվեց Վահե Արսենյանը “Նալբանդյանի Հավաքական” թիմից:
Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց Լևոն Նիկոլյանը “Երևան 1” թիմից:
Մրցաշարի լավագույն ավագ ճանաչվեց Տարոն Ղուկասյանը “Երևան 1” թիմից:
Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Հովհաննես Արշակյանը “Երևան 2” թիմից:

Բանկի ղեկավարությունը շնորհավորեց բոլոր մասնակիցներին և հաղթողներին շնորհեց մեդալներ և գլխավոր մրցանակը` գավաթ:

Back to the list