ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է վճարային քարտերի պատրաստ լինելու մասին SMS-ծանուցումների ծառայություն


9 June 2017
Վճարային քարտերի պատրաստ լինելու մասին Բանկի հաճախորդների ժամանակին իրազեկումն ապահովելու նպատակով, ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է SMS-ծանուցումների ծառայություն՝ նոր ձևակերպված և վերաթողարկված քարտերի կարգավիճակի վերաբերյալ:

Տվյալ ծառայության շնորհիվ Բանկի հաճախորդները կարող են ստանալ տեղեկատվություն նոր ձևակերպված և վերաթողարկված քարտերի պատրաստ լինելու  և այն մասնաճյուղի մասին , որտեղ նրանք կարող են ստանալ քարտը: Այն դեպքում, երբ SMS-ծանուցման ուղարկման պահից հաճախորդը չի մոտենում մասնաճյուղ և չի վերցնում քարտը, ապա Բանկը ուղարկում է կրկնակի SMS-հաղորդագրություն: 

SMS-ծանուցումների ծառայությունը տրամադրվում է անվճար:

Back to the list