Անկախ գնահատող կազմակերպություն ընտրելու համար

 «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ հայտարարում է հրապարակային ընտրություն անկախ գնահատող կազմակերպություններ ընտրելու համար, «ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ  աշխատելու` Բանկի հաճախորդներին գնահատման ծառայություններ մատուցելու նպատակով:
 
Հրապարակային ընտրութւնը կարող են մասնակցել ՀՀ աշխատող անկախ գնահատող Կազմակերպություններ, որոնք կհամապատասխանեն  պատրատ կլինեն աշխատել 5. կետում նշված պայմանների համապատասհան:

Առաջարկություններն անհրաժեշտ է ներկայացնել «ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ` ՀՀ, ք. Երևան, 0010, Նալբանդյան փող., շ. 46 հասցեով:

Հայտերն ընդունվում են մինչև 2017թ. հունվարի 20-ը ներառյալ, ժամը 16:00:

Հրապարակային ընտրության մասնակցելու հրավերն ու հրապարակային ընտրության պայմանները տեղադրված են “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ ինտերնետային կայքում` www.vtb.am:


Հասցեն`ՀՀ, ք. Երևան, 0010, Նալբանդյան շ. 46,
Կոնտակտային անձ`
Սերգեյ Ավետիսյան
Հեռ. +(37410) 51-37-49, ներքին` 8 2111
Էլ. փոստ` s.avetisyan@vtb.am


Տեղեկություններ հրապարակային ընտրության անցկացման կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ

1. Հրապարակային ընտրության կազմակերպիչ
“ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ

2. Հրապարակային ընտրության անցկացման վայրը և հրապարակային ընտրության հայտերի ընդունման հասցեն`
ՀՀ, ք. Երևան, 0010, Նալբանդյան շ. 46, “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ

3. Հայտերի ընդունման ժամկետներ
Հայտերը և փաստաթղթերի փաթեթները ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10:00-ից մինչև 17:00: Հայտերի ընդունման վերջին ժամկետը` 2017թ. հունվարի 20-ը ներառյալ, ժամը 16:00:

4. Հրապարակային ընտրության անցկացման կարգ
4.1 Հրապարակային ընտրութունը անց  է կացվում բաց ձևով: Հրապարակային ընտրությանը կարող են մասնակցել անկախ գնահատող կազմակերպություններ, որոնք կներկայացնեն լրացված ձևը` «Համագործակցության մասին առաջարկ» (տես Հավելված2) և, որոնց տվյալները համապատասխանում են հրապարակային ընտրության կազմակերպչի կողմից առաջադրված “Հրապարակային ընտրության մասնակցելու համար անհրաժեշտ մեկնարկային պայմաններին” (տես բաժին 5.):

4.2 Հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը մասնակիցները ներկայացնում են տպագրված ֆիրմային ձևաթղթերի վրա (կանոնակարգը և գրանցման վկայականը պատճենի տեսքով`«իսկականի հետ ճիշտ է» նշումով), հաստատված մասնակից-կազմակերպությունների կնիքով և ստորագրված ղեկավարների կողմից, կնքված, սոսնձած փակ ծրարով, որի վրա պետք է նշված լինեն ուղարկող (Հրապարակային ընտրության մասնակից) և ստացող (Հրապարակային ընտրության կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները և ամբողջական անվանումները և գրառում` “Մասնագիտական խմբին: Չբացել, մինչև ընտրության ավարտը”:

4.3 Հրապարակային ընտրության մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.
Անկախ գնահատող կազմակերպությանը պետք է Բանկ ներկայացնի հետևյալ փաստաթղթերը (նոտարի կողմից վավերացված կրկնօրինակները կամ գնահատող կազմակերպության  ղեկավարի ու գլխավոր հաշվապահի ստորագրությամբ և կազմակերպության կնիքով վավերացված կրկնօրինակները) և փաստաթղթորեն հաստատված տեղեկություններ` ըստ հետևյալ ցուցակի`
• Կանոնադրության և/կամ հիմնադիր պայմանագրի պատճեն,
• Իրավաբանական անձանց` Միասնական պետական ռեեստրի մեջ ավելացնելու վկայականի պատճեն,
• Գնահատող կազմակերպության հաստիքի մեջ մտնող գնահատողների ցուցակ,
• Գնահատողների կրթական փաստաթղթերի (բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմների, որակավորման բարձրացման, գնահատող գործունեությանը վերաբերող սեմինարներում մասնակցությունը հաստատող վկայականների, սերտիֆիկատների, կրթական այլ փաստաթղթերի) պատճեններ (առկայության դեպքում),
• Բյուջետային ու արտաբյուջետային ֆոնդերում պարտքի բացակայությունը հաստատող տեղեկանքներ,
• Կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված տեղեկանք  կազմակերպության կամ նրա աշխատակիցների գանահատման գործունեություն իրականացնելու իրավունքի կասեցման փաստերի բացակայության մասին:
• Անկախ գնահատող  կազմակերպության քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության վկայականի պատճեն,
• Նախորդ 2 (երկու) եռամսյակների ընթացքում գույքի գնահատման (վերագնահատման) կատարված աշխատանքների ցանկ և միջազգային փորձի առկայության/բացակայության մասին տեղեկատվություն,
• Բանկերի ու ֆինանասական կազմակերպությունների ցուցակ, որոնց հետ համագործակցել է գնահատող ընկերութունը (ցանակալի են համագործակցության պայմանագրերի պատճեները),
• ՀՀ տարածքում մասնաճյուղերի և/կամ ներկայացչությունների (ներկայացուցչների) ցանկ,
• ՀՀ տարածքում մասնաճյուղերի և/կամ գործակալությունների (գործակալների) ցուցակ,
• Գնահատման տիպային պայմանագրերի պատճեներ և գնահատման եզրակացությունների օրինկաներ (անշարժ գույքերի տեսակների (գնահատման 3 եղանակների օգտագործմամբ), Ëáßáñ ѳë³ñ³Ï³Ï³Ý ï³ñ³ÍùÇ, տրանսպորտի և սարքավորումների),
• Մատուցվող ծառայությունների ու սպասարկÙան տարիֆների ցանկ,


5. Հրապարակային ընտրության մասնակցելու համար անհրաժեշտ մեկնարկային պայմաններ
• Հաճախորդներին սահմանված ժամկետներում ՀՀ առնվազն 5 (հինգ) մարզերում, սպասարկման հնարավորություն,
• Գնահատող ընկերության պատրաստակամությունը, “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ բացված հաշիվներում ապահովել դրամական միջոցների շարժը, ոչ պակաս քան Բանկի և Բանկի հաճախորդների կողմից կատարված պատվերների չափով:
• Գնահատող ընկերության պատրաստակամությունը, Գնահատման հաշվետվությունները ներկայացնել համաձայն Բանկի պահանջների:
• Գնահատող կազմակերպության անձնակազմում առնվազն 2 (երկու) անձանց առկայություն, որոնց համար տվյալ ընկերությունը հիմնական աշխատատեղն է և որոնք ունեն`
     ա) Կրթության փաստաթուղթ, որը հաստատում է գնահատող գործունեության բնագավառում մասնագիտական գիտելիքներ ունենալու մասին` գնահատող գործունեության բնագավառում բարձրագույն մասնագիտական կրթության, լրացուցիչ մասնագիտական կրթության կամ մասնագիտական վերապատրաստման ծրագրերի համաձայն,
     բ) Գնահատող գործունեության բնագավառում առնվազն 1 (մեկ) տարվա աշխատանքային փոձի առկայություն` որը հաստատված է կրթության մասին փաստաթղթով ու աշխատանքային գրքույկում գրառումներով:
• Քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության վկայական` առնվազն 50.000.000 ՀՀ դրամի չափով:
• 
• Բանկի Հաճախորդների գույքի գնահատմամբ զբաղվող գնահատող ընկերությունների ու գնահատողների նկատմամբ քրեական ու վարչական գործերի հարուցման դեպքերի բացակայություն:
• Կազմակերպության  կամ նրա աշխատակիցների վերջին 2 (երկու) տարվա ընթացքում գնահատման գործունեության կասեցման փաստերի բացակայություն:
• Գործող գործընկերների երաշխավորագիր նամակի պատճեն (առկայության դեպքում),
• Վերջին 2 (երկու) տարվա ընթացքում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հետ աշխատանքային բացասական փորձի ու Գնահատող կազմակերպության հետ համագործակցության դադարեցման մասին որոշման ընդունման բացակայություն:
• Անկախ գնահատող կազմակերպությունը Բանկի/գրավատուի հետ փոխկապակցված անձ չի հանդիսանում (չկա ընդհանուր սեփականություն և/կամ փոխադարձ երաշխիքներ և/կամ պարտավորություններ, կանոնադրական կապիտալում մասնակցության միջոցով միմյանց գույքի հսկողություն, ինչպես նաև հաճախորդի/գրավատուի Անկախ գնահատող կազմակերպության ղեկավար պաշտոնների համատեղում մեկ ֆիզիկական անձով):