Օտարվող գույք

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ իրականացնում է իր սեփականությունը հանդիսացող  կամ Բանկում գրավադրված և Բորսայի աճուրդային հարթակում գտնվող Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գտնվող անշարժ գույքի օբյեկտների վաճառք շահավետ պայմաններով:


Բանկում գրավադրված և ԴԱՀԿ աճուրդային վաճառքում գտնվող շարժական և անշարժ գույքի օբյեկտներ

Բանկի սեփականությունը հանդիսացող վաճառքի ենթակա անշարժ գույքի օբյեկտներ

Բանկում գրավադրված և սնանկության աճուրդի վաճառքում գտնվող անշարժ գույքի օբյեկտներ


Վաճառքի ենթակա շարժական գույք

Բանկի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի օբյեկտների վաճառքի կարգը և պայմանները

  • Վաճառքն իրականացվում է վճարման միանվագ , տարաժամկետ և Բանկի կողմից վարկավորման եղանակներով:
  • Վաճառքի ենթակա անշարժ գույքի օբյեկտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել Բանկ՝ լրացնելով զետեղված դիմումը-հայտը:
  • Լրացված հայտերն ընդունվում են էլեկտրոնային տարբերակով` propsells@vtb.am էլ. հասցեին` հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշելով «Գույքի ձեռք բերում»:
  • Միևնույն անշարժ գույքի օբյեկտը ձեռք բերելու համար երկու և ավելի հայտերի առկայության դեպքում գնորդի ընտրությունն իրականացվում է աճուրդի կազմակեպման եղանակով` հավատարմագրված Բորսայի կողմից:
  • Բանկ ներկայացված դիմում-հայտերի դիտակումն և համապատասխան որոշման ընդունումը կիրականացվի երեքշաբաթյա ժամանակահատվածում:
  • Գործարքի վավերացման և գրանցման ծախսերը կատարում է Գնորդը: 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» սեփականություն իրավունքվ պատկանող, օտարման ենթակա անշարժ գույքի օբյեկտների ձեռք բերմանն ուղղված վարկավորման և տարաժամկետ վճարումների պայմաններն ու սակագները

Համագործակցություն ռիելթորական կազմակերպությունների հետ

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ իր սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օբյեկտների վաճառքի արդյունավետ իրականացման նպատակով առաջարկում է համագործակցություն ռիելթորական կազմակերպությունների հետ հետևյալ պայմաններով.

  • Անշարժ գույքի օբյեկտի վաճառքի դեպքում Կազմակերպությանն է փոխանցվում գործարքի գումարի 2.5%-3% ի չափով միջնորդավճար
  • Բանկ ունի անսահմանափակ համագործակցության հնարավորություն այլ ռիելթորական կազմակերպությունների հետ՝ անշարժ գույքի վաճառքի նպատակով
  • Անշարժ գույքի օբյեկտների վաճառքի գործընթացի դադարեցում՝ առանց միջնորդավճարների վճարման: 

Բանկի և ռիելթորական կազմակորպությունների միջև համագործակցության պայմանագրի օրինակ

Լրացուցիչ տեղեկություն ստանալու, համագործակցության ցանկության կամ պոտենցիալ հաճախորդի առկայության դեպքում կարեղ եք դիմել հետևյալ էլեկտրոնային հասցեով propsells@vtb.am    կամ զանգահարել Բանկի միասնական տեղեկատվական ծառայության 87 87 հեռախոսահամարով: 


Թարմացվել է առ 19.08.2016թ., 16:47