Կորպորատիվ բիզնես

Կորպորատիվ հաճախորդների սպասարկումը հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ հիմնական ուղղվածությունը։ Բանկի Ճկուն և էֆեկտիվ հաճախորդների քաղաքականության մասին վկայում է Բանկում սպասարկվող հաճախորդների թվի  և նրանց բանկային հաշիվներում դրամական միջոցների ծավալի աճը։

ՀՀ կորպորատիվ հաճախորդների զգալի մասը համագործակցում է Բանկի հետ։ Բանկի կորպորատիվ հաճախորդների ցանկում առկա են ՀՀ շուկայի առաջնային դիրքերը գրավող ընկերություններ,  միջին բիզնեսի օղակի ընկերություններ` տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, ապահովագրության, շինարարության, մանրածախ առևտրի, մետալուրգիայի, էներգետիկայի, տրանսպորտի, արտադրության և սննդամթերքի արտադրության ոլորտներում։

Կապված տարեկան հասույթի ծավալներից կորպորատիվ հաճախորդները դասվում են` 

- խոշոր բիզնեսի հաճախորդների
- միջին բիզնեսի հաճախորդների

Խոշոր բիզնեսի հաճախորդներ են համարվում այն ընկերությունները, որոնք համապատասխանում են ստորև նշված պահանջներից որևիցե մեկին`

  • Հաճախորդի տարեկան համախառն հասույթի ծավալը կազմում է 100.000.001 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից ոչ պակաս, 
  • Հաճախորդի տարեկան համախառն հասույթի ծավալը կազմում է 100.000.001 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից պակաս, բայց այն ընկերությունների խմբի տարեկան համախառն հասույթը, որին պատկանում է հաճախորդը, կազմում է 100.000.001 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից ավելի,
  • Հաճախորդը հանդիսանում է պետական իշխանության մարմին, տեղական ինքնակառավարման մարմին։

    Միջին բիզնեսի հաճախորդներ են համարվում այն ընկերությունները, որոնք համապատասխանում են ստորև նշված պահանջներից որևիցե մեկին`

  • Հաճախորդի տարեկան համախառն հասույթի ծավալը կազմում է 3.000.001 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից մինչև  100.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ,
  • Հաճախորդի տարեկան համախառն հասույթի ծավալները կազմում են 3.000.001 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից պակաս, բայց այն ընկերությունների խմբի տարեկան համախառն հասույթը, որին պատկանում է հաճախորդը, կազմում է 3.000.001 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից մինչև  100.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

    Բանկը սպասարկում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կորպորատիվ հաճախորդների և տրամադրում է նրանց բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ` ՀՀ ողջ տարածքում։ Քանի որ «ՎՏԲ» ֆինանսական խումբը ներկայացված է ամբողջ աշխարհով և ունի մեծ թվով թղթակից բանկեր աշխարհի տարբեր վայրերում, մեր հաճախորդները ունեն հնարավորություն կատարել արդյունավետ և հուսալի գործառնություններ ոչ միայն ՀՀ տարածքում այլ նաև նրա սահմաններից դուրս։

    Մենք երաշխավորում ենք մեր հաճախորդներին որոշումների կայացման անհատական մոտեցում, ճկուն սակագնային քաղաքականություն, ինչպես նաև ուշադիր ու հարգալից վերաբերմունք` ապահովելով բարձրակարգ սպասարկում։


Թարմացվել է առ 15.07.2014թ., 15:23