Ապահովագրական փոխհատուցման վճարման դրամարկղ


  

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ կողմից առաջարկվող “Ապահովագրական փոխհատուցման վճարման դրամարկղ” ծառայությունը նպատակաուղված է ապահովագրական ընկերություններին և ենթադրում է շահառուների ապահովագրավճարների փոխհատուցում բանկի լայն մասնաճյուղային ցանցի միջոցով ՀՀ ողջ տարածքում:

Բանկը վճարում է շահառուների ապահովագրավճարները` համաձայն ապահովագրական ընկերության հանձնարարականի, առանց շահառուների համար լրացուցիչ հաշիվների բացելու և առանց կանխիկացման անդորրագրերի տրամադրման: Ապահովագրական փոխհատուցումները վճարվում են շահառուներին “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ կողմից անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:
Տրամադրված ծառայությունների դիմաց միջնորդավճարը գանձվում է ապահովագրական ընկերությունից: Միջնորդավճարի չափը սահմանվում է պայմանագրային հիմունքներով:


Թարմացված է առ 10.10.2014թ., 13:41