Մատակարարման պատվերի ֆինանսավորում

     

 Մենք առաջարկում ենք մատակարարման պատվերի ֆինանսավորում այն հաճախորդներին, որոնք զբաղվում են ծառայությունների և ապրանքների մատակարարմամբ:

Մատակարարման պատվերի ֆինանսավորումը, հաճախորդի /մատակարի/ և նրա պատվիրատուի միջև ստորագրված գործող մատակարարման պայմանագրի ֆինանսավորում է, որի նպատակն է ապահովել մատակարարի կողմից մատակարարման պայմանագրով սահմանված ապրանքների/ծառայությունների մատակարարաման գծով պարտավորությունների կատարումը՝ մատակարարման պայմանագրով սահմանված հաճախորդի/ մատակարարի/ գույքային իրավունքների ապահովությամբ:

ֆինանսավորվող պայմանագրի շրջանակներում տրամադրվող ֆինանսնավորումը Դուք կարող եք ուղղել`

  • հումքի/ապրանքի և կիսաֆաբրիկատների ձեռք բերման,
  • կապալառուների վարձատրության,
  • պատվերի իրականացմանն ուղղված աշխատանքի իրականացման համար աշխատավարձի վճարման;
  • հարկերի և մաքսային վճարների, ինչպես նաև ապահովագրական վճարների կատարմանը;
  • բեռնափոխադրման և առաքման ծախսերի ծածկմանը;
  • սարքավորումների փորձարկման և թեստավորման ծախսերի ծածկմանը
  • պատվերի իրականցման հետ կապված այլ ծախսերի իրականացմանը:
ֆինանսավորումը կարող է տրամադրվել փուլային` ըստ մատակարարման պայմանագրի պայմանների:

Առավելություններ

  • ձեր բիզնեսի շրջանառու միջոցների համալրման պահանջների բավարարում՝ շահավետ գնային պայմաններով
  • կարճ ժամկետում ֆինանսավորման ստացում
  • ֆինանսավորման ճկուն գրաֆիկ
  • ժամկետից շուտ մարման հնրավաորություն առանց տույժերի վճարման
  • լրացուցիչ գրավի անհրաժեշտության բացակայություն
  • ֆինանսավորումը իրականացվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով
  • ֆինանսավորման ժամկետը մինչև 18 ամիս ժամկետով 

Ֆինանսավորման պայմաններ

Թարմացված է առ 12.06.2017թ