Առևտրային հիփոթեք իրավաբանական անձանց համար


    

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ առաջարկում է Ձեզ ևս մեկ վարկավորման տեսակ` «Առևտրային հիփոթեք», որը հնարավորություն է տալիս ձեռք բերել առևտրային անշարժ գույք` գրասենյակներ, առևտրային և արտադրական տարածքներ:

Առևտրային անշարժ գույքի ձեռք բերման նպատակով իրականացվող ներդրումները պահանջում են  զգալի ռեսուրսներ կամ անհրաժեշտ գրավի առկայություն:

Դրանց բացակայության դեպքում տվյալ իրավիճակից լավագույն ելքը կարող է հանդիսանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից առաջարկած «Առևտրային հիփոթեքը», որտեղ գրավի առարկա է հանդիսանում ձեռք բերվող գույքը:



Միևնույն ժամանակ վարկի մարումները սահմանվում են բիզնեսի առանձնահատկություներից ելնելով, ինչը թույլ է տալիս  առավել արդյունավետ կառավարել Ձեր բիզնեսի դրամական հոսքերը:

Առևտրային հիփոթեքի առավելությունները`

  • առևտրային անշարժ գույքի ձեռք բերում վճարման հետաձգմամբ,
  • անշարժ գույքի ձեռք բերում` առանց սեփական կապիտալի շրջանառությունից դուրս բերելու,
  • վարձակալական ծախսերի նվազեցում,
  • գործունեության ընդլայնման և նոր ուղղությունների զարգացման հնարավորություն,
  • գրավի առարկա է հանդիսանում ձեռք բերվող անշարժ գույքը:

Առևտրային հիփոթեքի գումար և արժույթ

Վարկի գումարը սահմանվում է ձեռք բերվող գույքի գնահատված արժեքի մինչև 80%-ի չափով: Վարկի առավելագույն գումարը կազմում է մինչև 1 մլն ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով:

Առևտրային հիփոթեքի պայմանները



Թարմացված է առ 05.10.2016թ.