Օվերդրաֆտ միջին և խոշոր բիզնեսի հաճախորդների համար

Ձեր հարմարավետության և Բանկի ծառայությունների ցանկի ընդլայնման նպատակով ՎՏԲ-Հայաստան բանկը կատարելագործել է խոշոր և միջին բիզնեսի հաճախորդներին տրամադրվող օվերդրաֆտների պայմանները։

Օվերդրաֆտի նպատակն է արագ և օպերատիվ բավարարել հաճախորդի կարճաժամկետ անհետաձգելի վճարումների պահանջը` հաճախորդի ընթացիկ հաշիվներում դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում։

Միևնույն ժամանակ, Բանկը պատրաստակամ է տրամադրել վճարումներ կատարելու և կանխիկ դրամական միջոցներ ստանալու հնարավորություն, ինչը թույլ է տալիս հաճախորդին հաղթահարել ներկա ֆինանսական դժվարությունները` կատարելով վճարումներ իր ընթացիկ բանկային հաշվին բավարար միջոցների բացակայության կամ անբավարարության պարագայում։

Օվերդրաֆտի առավելությունները`

  • նորացված ծառայության ճկունություն
  • բանկային հաշիվների արդյունավետ կառավարման հնարավորություն
  • կայուն դրամական հոսքերի պահպանման և կառավարման գործիք

Օվերդրաֆտի արժույթը և ժամկետները`

Օվերդրաֆտի պայմանագիրը կնքվում է մինչև 1 տարի ժամկետով` ՀՀ դրամով կամ այն արժույթով, որով բացված է Ձեր հաշիվը Բանկում։ Պայմանագրի ստորագրման պահից սկսած Բանկը ավտոմատ կերպով իրականացնում է դրամական միջոցների տրամադրումը և հիմնական գումարի մարումները Ձեր հաշվի մուտքերից։

Բանկի եռամսյա ֆոնդավորման տոկոսադրույքը*   

ՀՀ դրամ               7.60%        
ԱՄՆ դոլար                 2.00%
Եվրո   1.55%

* Ֆոնդավորման դրույքը տոկոսադրույք է, որը հաշվարկվում է միջբանկային շուկայի ժամկետային շուկայական տոկոսադրույքների հիման վրա և օգտագործվում է Բանկի բոլոր տեսակի պրոդուկտների վարկի տոկոսադրույքի ձևավորման համար:

Ֆոնդավորման տոկոսադրույքը հաշվարկվում է ամսական կտրվածքով և գործում է մինչև հաջորդ փոփոխությունը:


Օվերդրաֆտի պայմանները


Թարմացված է առ 06.02.2017թ., 9:00