Օվերդրաֆտ ունիվերսալ վարկային կազմակերպությունների համար


  

ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ ունիվերսալ վարկային կազմակերպություններին առաջարկում է օվերդրաֆտ, որը հատուկ մշակվել է` հաշվի առնելով այդ ընկերությունների առանձնահատկությունները:

Օվերդրաֆտի նպատակն է  ՈւՎԿ-ի կարճաժամկետ անհետաձգելի վճարումների պահանջը արագ և օպերատիվ բավարարելը` հաճախորդի ընթացիկ հաշիվներում դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում։



Միևնույն ժամանակ, Բանկը պատրաստակամ է տրամադրել վճարումներ կատարելու և կանխիկ դրամական միջոցներ ստանալու հնարավորություն, ինչը թույլ է տալիս ՈՒՎԿ –ին հաղթահարել ներկա ֆինանսական դժվարությունները` կատարելով վճարումներ իր ընթացիկ բանկային հաշվին բավարար միջոցների բացակայության կամ անբավարարության պարագայում։

Օվերդրաֆտի առավելությունները ՈՒՎԿ-ների համար

Պրոդուկտը մշակված է` հաշվի առնելով ՈՒՎԿ-ների առանձնահատկությունները: Օվերդրաֆտի սահմանաչափը հաշվարկվում է ՈՒՎԿ-ի վարկային պորտֆելի ներգրավածության չափով:

Օվերդրաֆտի արժույթը և ժամկետները ՈՒՎԿ-ների համար

Օվերդրաֆտի պայմանագիրը կնքվում է 1 տարով`ՀՀ դրամով կամ արտարժույթով: Պայմանագրի կնքումից հետո Բանկը ավտոմատ կերպով կատարում է դրամական միջոցների տրամադրում և հիմնական պարտքի մարում` ըստ ՈՒՎԿ-ի Բանկում բացված հաշիվների մուտքերի:

ՈՒՎԿ համար նախատեսված օվերդրաֆտի պայմաններ



Թարմացվել է առ 29.07.2016թ.