Փաստաթղթային գործառնություններ և առևտրային ֆինանսավորում


  

 «ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ առաջարկում է փաստաթղթային գործառնությունների և առևտրային ‎‎ ֆինանսավորման լայն ընտրանի:

Բանկային երաշխիք. թույլ է տալիս Բանկի հաճախորդներին ստանալ պայմանագրային պարտավորությունների կատարման երաշխավորություն:


 




Բանկային երաշխիքը պաշտպանում է կողմերի շահերը գործընկերների կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման ռիսկից`

  • մատակարարին կամ կապալառուին` ապրանքների կամ ծառայությունների չվճարումից
  • գնորդներին կամ պատվիրատուին` մատակարարման կամ աշխատանքների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման ռիսկից:

Բանկային երաշխիքը Պրինցիպալի բիզնեսի լրացուցիչ դրական գնահատական է, քանի որ երաշխիք տրամադրելիս` Բանկը միշտ մանրակրկիտ ուսումնասիրություն է անցկացնում իր հաճախորդի վարկանիշի վերաբերյալ: Այդ պատճառով բանկային երաշխիքը նաև հանդես է գալիս որպես ընկերության ‎ֆինանսական կայունության լրացուցիչ գրավական` հաստատելով վերջինիս կարողությունը կատարելու իր կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունները:

ՎՏԲ-Հայաստան բանկն իր հաճախորդներին տրամադրում է հետևյալ տիպի բանկային երաշխիքներ`

1. Կանխավճարի վերադարձման երաշխիք
2. Պայմանագրային պարտավորությունների կատարման երաշխիք
3. Վճարային երաշխիք
4. Վարկի վերադարձման երաշխիք
5. Տենդերային (մրցույթային) երաշխիք

Փաստաթղթային ակրեդիտիվ. հաշվարկների ձև, որը լայնորեն կիրառվում է միջազգային առևտրում: Փաստաթղթային ակրեդիտիվը պաշտպանում է միջազգային առևտրային գործարքներում ներգրավված ընկերությունների շահերը` ապահովելով պայմանագրով նախատեսված վճարային պարտավորությունների ճիշտ, լրիվ և ժամանակին կատարումը:

Սարքավորումների ներկրման պայմանագրերում հաշվարկներ ակրեդիտիվների տեսքով

ՎՏԲ - Հայաստան Բանկն առաջարկում է ներկրվող սարքավորումների ֆինանսավորում փաստաթղթային ակրեդիտիվների միջոցով:

Առաջարկվող ֆինանսավորման առավելություններն են`

  • առաջնակարգ արտասահմանյան բանկերից նպատակային ֆինանսավորման ներգրավման հնարավորություն,
  • վարկերի համեմատ առավել ցածր տոկոսադրույքներ,
  • վճարման հետաձգման հնարավորություն:

«ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ հետ համագործակցության առավելություններն են

«ՎՏԲ» բանկային խումբը վայելում է արտասահմանյան գործընկերների բարձր վստահությունը, ինչը շատ դեպքերում թույլ է տալիս ընդունել ՎՏԲ կողմից թողարկված ակրեդիտիվները և երաշխիքներն առանց լրացուցիչ հաստատման: Հաստատման անհրաժեշտության բացակայությունն էականորեն իջեցնում է գործարքի գինը հաճախորդի համար:

ՎՏԲ- Հայաստան Բանկի մասնագետները կօգնեն Ձեզ ձևակերպել արտասահմանյան գործընկերոջ հետ կնքվելիք պայմանագրի վճարային պարտավորություններն այնպես, որ Ձեր կազմակերպությունը հնարավորություն ունենա օգտվելու ակրեդիտիվային ձևով հաշվարկների բոլոր առավելություններից:

Սակագներ`  Երաշխիքային գործառնություններ և փաստաթղթային ակրեդիտիվներ խոշոր բիզնեսի Հաճախորդների համար 


Թարմացված է առ 29.07.2016թ