Ֆակտորինգ


 

«ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ առաջարկում է դասական ֆակտորինգ. Դուք զիջում եք դեբիտորական պարտքերը` դրա դիմաց ստանալով ֆինանսավորում: Ֆակտորինգը բաղկացած է հետևյալ տեսակի ծառայություններից `

Ֆինանսավորում. Դուք հնարավորություն ունեք բանկ ներկայացնել դեռևս չվճարված հաշիվ-ապրանքագիրը և ստանալ չվճարված գումարի մինչ 90%, իսկ մնացած 10% ստանալ Ձեր գնորդից գումարը ստանալու պահին:





Դեբիտորական պարտքի հաշվառում և վարում.
Ձեր կողմից ստացված բոլոր հաշիվ-ապրանքագրերը հաստատված գնորդի գծով հաշվառվում են հատուկ ռեեստրով, որտեղ վարվում է այդ Գնորդի գծով Ձեր ամբողջ ապրանքաշրջանառությունը և իրականացվում է Գնորդի վճարումների մոնիտորինգ

Հավաքագրման ծառայություն. Դուք ստանում եք նաև Ձեր դեբիտորական պարտքերի հավաքագրման ծառայությունը, համաձայն գնորդի վճարումների ժամանակացույցի:

«ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ հետ համագործակցության առավելություններն են`

  • կայուն առևտրային ֆինանսավորում, որը տրամադրվում է Ձեր գնորդներից վճարումների ուշացման ընթացքում,
  • ֆինանսավորման սահմանաչափ, որը համահունչ է Ձեր դեբիտորական պարտքի ծավալին,,
  • վաճառքների աճին զուգահեռ ֆինանսավորման շարունակական աճ,
  • վճարումների չկատարման մակարդակի նվազեցում` դեբիտորական պարտքի հմուտ կառավարման հաշվին,
  • նոր գնորդներ ներգրավելու հնարավորություն և շուկայի մասնաբաժնի մեծացում` վճարման հետաձգման պայմանը գնորդներին առաջարկելու հաշվին,
  • ժամանակին ստացված ֆինանսավորման շնորհիվ արտադրության և/կամ առևտրի ծավալների աճ և հարկային կարգապահության բարձրացում,
  • արժութային ռիսկերի հեջավորում:

Ֆակտորինգային ծառայությունների սակագները 
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ 
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կից Հավելված 1



Թարմացված է առ 29.07.2016թ.