Ֆինանսական լիզինգ

    
 

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Հաճախորդներին Ֆինանսական լիզինգ`շահավետ պայմաններով:

Ձեր բիզնեսի զարգացման և ծրագրերի իրագործման նպատակով Ձեզանից պահանջվում են ֆինանսական ռեսուրսների ներգրավում: Հիմնական միջոցների վերազինման խնդիրը Դուք կարող եք հաջողությամբ լուծել ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից առաջարկվող ֆինանսական լիզինգի օգնությամբ:

Ֆինանսական լիզինգի միջոցով Բանկն առաջարկում է Ձեզ ձեռք բերել տրանսպորտային միջոցներ, շինարարական և գյուղատնտեսական տեխնիկա, հանքարդյունաբերության, ճանապարհաշինության, արտադրության և բժշկության ոլորտներում օգտագործվող տեխնիկա և սարքավորումներ:



Ֆինանսական լիզինգի առավելությունները

  • Ապահովման պահանջի բացակայություն,
  • Բանկը տրամադրում է խորհրդատվություն` լիզինգի առարկայի ձեռքբերման ռիսկը հասցնելով նվազագույնի, անհրաժեշտության դեպքում առաջարկելով բանկային վճարման գործիքներ /L/C, Bank Guarantee/,
  • Պայմանագրի գործողության ողջ ընթացքում հիմնական միջոցը /լիզինգի առարկան/ հաշվառվում է Վարձակալի հաշվեկշռում, որով Վարձակալը կատարում է ամորտիզացիոն մասհանումներ` նվազեցնելով շահութահարկի վճարումները,
  • Վարձակալը հնարավորություն ունի հաշվանցելու ԱԱՀ ամենամսյա լիզինգավճարներից,
  • Հիմնական միջոցի օգտագործման հնարավորություն` առանց նրա արժեքի ամբողջական գումարի վճարման,
  • Հիմնական միջոցների թարմացման հնարավորություն` առանց շրջանառությունից ֆինանսական միջոցները հանելու:

Ֆինանսական Լիզինգի մանրամասն պայմաններ




Թարմացված է առ 29.07.2016թ.