Ֆինանսական լիզինգ

Ի՞նչ է ֆինանսական լիզինգը

Ֆինանսական լիզինգն ունի համագործակցության եռակողմ բնույթ: Վարձատուն (Բանկ) պարտավորվում է սեփականության իրավունքով ձեռք բերել Վարձակալի (Հաճախորդ) կողմից նշված գույքը նշված Վաճառողից (Մատակարար) և այդ գույքը տրամադրել Վարձակալին որոշակի վճարի դիմաց` ժամանակավոր տիրապետման և օգտագործման նպատակով:

Համաձայն լիզինգի պայմանագրի, Վարձակալի կողմից ստանձնած պարտավորությունների ամբողջական և պատշաճ կատարումից հետո Լիզինգի իրավունքը դադարում է, և Լիզինգի առարկան ի սեփականության է հանձնվում Վարձակալին:   

 
               



Թարմացվել է առ 04.11.2013թ., 13:22