ՎՏԲ խմբի մասին

2006թ. մեզ համար սկսվեց նոր փուլ: Ռեբրենդինգի ռազմավարական ծրագրի շրջանակներում Բանկը և նրա դուստր ընկերությունները Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում, Ասիայում և Աֆրիկայում Բանկի ավելի քան 50% մասնաբաժնով անցան միասնական ՎՏԲ բրենդին:

Մենք առկա ենք աշխարհի ավելի քան 20 երկրներում: ՎՏԲ-ն դարձել է ռուսաստանյան ծագման առաջատար միջազգային ֆինանսական խումբ: Մենք առաջնորդվում ենք հաճախորդների հետ աշխատանքի նկատմամբ միասնական մոտեցմամբ: ՎՏԲ խմբի բանկային ցանցի կոնսոլիդացումը և աշխարհում նոր բաժանմունքների բացումը մեզ թույլ է տալիս մեր նպատակային շուկաներում մրցակցել խոշորագույն միջազգային բանկերի հետ:

Մեր առջև դրված են կարևոր պետական և առևտրային խնդիրներ`

· վարկային և ներդրումային ռեսուրսների ներգրավում ռուսաստանյան տնտեսության մեջ;

· արտաքին շուկաներում ռուսաստանյան ընկերությունների գործարքների սպասարկում:


Մեր աշխարհագրությունը շատ ընդրաձակ է: Արտասահմանում ՎՏԲ խմբի մեջ են մտնում`

1. Բանկեր և ֆինանսական ընկերություններ` 

  • Լոնդոնում (Մեծ Բրիտանիա);
  • Փարիզում (Ֆրանսիա);
  • Բեռլինում և Ֆրանկֆուրտ-նա-Մայնեում (Գերմանիա);
  • Լիմասսոլում (Կիպրոս);
  • Վիենայում (Ավստրիա);
  • Վինդխուկում (Նամիբիա);
  • Լուանդայում (Անգոլա);
  • Կիևում (Ուկրաինա);
  • Թբիլիսիում (Վրաստան); 
  • Մինսկում (Բելառուս);
  • Երևանում (Հայաստան);
  • Բաքվում (Ադերբեջան);
  • Ալմաթայում (Ղազախստան).

2. Մասնաճյուղեր`

  • Սինգապուրում;
  • Նյու-Դելիում (Հնդկաստան);
  • Շանհայում (Չինաստան)
  • Դուբայում (ԱՄԷ).

3. Ներկայացուցչություններ`

  • Միլանում (Իտալիա);
  • Պեկինում (Չինաստան);
  • Բիշկեքում (Կիրգիզիա).


Ռուսաստանում ՎՏԲ բանկն ունի մասնաճյուղային լայն ցանց: Նրանք տեղակայված են առավել կարևոր և հեռանկարային տնտեսական շրջաններում` Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ:

Ռուսաստանում խումբը նաև ներկայացված է մի քանի դուստր ընկերություններով, որոնք առաջարկում են լրացուցիչ ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ`

  • լիզինգ;
  • ֆակտորինգ;
  • ակտիվների կառավարում;
  • ապահովագրություն;
  • կենսաթոշակների կառավարում և այլն:


Ընդհանուր առմամբ մենք ունենք ավելի քան 500 սպասարկման կետեր երկրի բոլոր ֆեդերալ շրջաններում և խոշորագույն քաղաքներում:

Հիմնադրման օրվանից մինչ այսօր ՎՏԲ խումբը միավորում է հայրենական և արտասահմանյան շուկաները: Համաշխարհային տնտեսական անկայունության ժամանակահատվածում ՎՏԲ-ն մնում է հուսալի ֆինանսական խումբ պետական աջակցությամբ, որը հանդիսանում է հաճախորդների վստահության գրավականը: