Ներդրումային բիզնես

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 2008թ. ապրիլի 9-ից ՀՀ Կենտրոնական Բանկում հաշվառվում է որպես ներդրումային ծառայություններ մատուցող անձ։ Ներդրումային ծառայությունների մատուցման շրջանակում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ առաջարկում է ներդրումային ծառայությունների լայն շրջանակ, ներառյալ ներդրումային գործընթացի բոլոր բաղադրիչները` արժեթղթերի առք ու վաճառք, պահառության գործունեություն, դրամային փոխհաշվարկներ, արժեթղթերի ապահովմամբ ‎ֆինանսավորում և այլն։

Պրո‎ֆեսիոնալ աշխատակազմը կապահովի ձեր աշխատանքները հիմնական առևտրային հարթակներում և արտաբորսայում։

Ներդրումային ծառայությունները մատուցվում են ‎ֆիզիկական, իրավաբանական անձանց, ներառյալ ‎ֆինանսական կազմակերպություններին։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ `

  • 18 փետրվարի 2009 թ. հաստատվել է որպես «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ անդամ,
  • 19 փետրվարի 2010 թ. ստացել է ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի շուկայի Գործակալի կարգավիճակ:
  • 18 հոկտեմբերի 2013թ. ստացել է արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի կարգավիճակ`
    - Հաշվի օպերատոր (Միայն արժեթղթերի պահառության հետ կապված ծառայություններ),
    - Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ:

Թարմացվել է առ 23.09.2014թ., 13:23