Արժեթղթերի թողարկման եվ տեղաբաշխման կազմակերպում

ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստ է աջակցել թողարկողներին պարտատոմսերի թողարկման ամբողջ գործընթացի կազմակերպման հարցում։ Արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման կազմակերպման ծառայությունների մատուցման շրջանակում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ առաջարկում է`

Թողարկողի և ‎ֆինանսական շուկայի գնահատում

  • Արժեթղթերի թողարկման մասով Թողարկողի իրավաունակության վերլուծություն, նրա գործունեության գնահատում` հաշվի առնելով ‎ՀՀ օրենսդրության պահանջները
  • Արժեթղթերի թողարկման չափանիշների և պայմանների մշակում` հաշվի առնելով թողարկողի նպատակը, նրա ‎ֆինանսատնտեսական վիճակը, ռիսկերը և արժեթղթերի շուկայի ենթակառուցվածքները; ներդրումային պլանավորում, բիզնես պլանի մշակում։
  • և այլն

Արժեթղթերի թողարկման ազդագրի մշակում և այն գրանցելու հետ կապված աշխատանքների կազմակերպում

  • Արժեթղթերի թողարկման ազդագրի պատրաստում կամ պատրաստման գործընթացին աջակցություն,
  • Արժեթղթերի թողարկման բոլոր փուլերում տեղեկատվության բացահայտման հետ կապված ծառայությունների մատուցում` “Շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթղթի” պատրաստում և տարածում պոտենցիալ ներդրողների շրջանակում , արժեթղթերի թողարկման չափանիշների և պայմանների վերլուծություն` ներդրողների գրավչության և ռիսկերի տեսանկյունից,
  • Թողարկման սինդիկատի կազմակերպում և վերջինիս գործունեության ուղեկցում,
  • Թողարկողի և շուկայի օպերատոների hամագործակցության կազմակերպում,
  • և այլն

Արժեթղթերի տեղաբաշխում

  • Պոտենցիալ ներդրոցների ներգրավում` հաշվի առնելով նրանց կողմից ռիսկ կշռելու պատրաստակամությունը և արժեթղթերի գրավչությունը,
  • Արժեթղթերի թողարկման վերաբերյալ հրապարակային շնորհանդեսների(road show), թողարկողների և պոտենցիալ ներդրողների հանդիպումների, ինչպես նաև արժեթղթերի թողարկման հետ կապված տեղեկատվության բացահայտման ՀՀ օրենսդրությամբ ոչ պարտադիր համարվող այլ միջոցառումների կազմակերպում,
  • Բաժանորդագրության կազմակերպում և իրականացում
  • Արժեթղթերի թողարկման  հետ առնչվող ծառայությունների մատուցում` դեպո հաշիվների և բրոքերային հաշիվների բացում։

Արժեթղթերի շրջանառության հետ կապված ծառայություններ

  • Աջակցություն թողարկողին արժեթղթերը բորսայական առևտրին թույլատրելու նպատակով։ Մասնավորապես` փաստաթղթերի հավաքագրում, պատրաստում, համաձայնեցում և ներկայացում։
  • Թողարկված պարտատոմսերի երկրորդային շուկայի ստեղծման աջակցություն,
  • Շուկայի պրո‎ֆեսիոնալ մասնակիցների ներգրավում` թողարկված արժեթղերի շուկայի ստեղծման նպատակով
  • Շուկայի ստեղծման գործառնության իրականացում (market making) և/կամ շուկա ստեղծողների սինդիկատի ստեղծման աշխատանքների իրականացում։

Արժեթղթերի տեղաբաշխման ծառայությունների մատուցման կանոններ