Հայկական շուկա

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հանդիսանում է արժեթղթերի շուկայի առավել ակտիվ մասնակիցներից մեկը։ ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի շուկայի Դիլերի և ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի շուկայի Գործակալի կարգավիճակները թույլ են տալիս «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին ապահովել մրցակցային և ճկուն պայմաններ հաճախորդների համար:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: Բանկը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում: