Արժեթղթերի շուկայում խորհրդատվական ծառայություններ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստ է աջակցել իր հաճախորդներին արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրման հարցերում: Այս ծառայությունը կարող է մատուցվել նաև Բանկին դիմած թողարկողներին, թողարկման գործընթացի կազմակերպման շրջանակներում։

Այս ծառայությունների շրջանակում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ իրականացնում է նաև խորհրդատվության տրամադրումն ընկերություններին` կապիտալի կառուցվածքի, կորպորատիվ ռազմավարության հարցերի վերաբերյալ, ընկերությունների վերակազմակերպման հետ կապված խորհրդատվական և այլ ծառայությունների մատուցում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կարող է իրականացնել նաև արժեթղթերով գործարքների հետ կապված հետազոտությունների, ֆինանսական վերլուծությունների և այլ ընդհանուր ներդրումային առաջարկությունների կազմում և տարածում:

Արժեթղթերի շուկայում խորհրդատվական ծառայությունների մատուցման կանոններ