Պահառություն


Պահառության նպատակն է արժեթղթերի պահպանման, որակյալ հաշվառման, արժեթղթերի սեփականության իրավունքի ամրագրման և փոխանցման ապահովումը։

Պահառության գործունեության շրջանակում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ առաջարկում է`

  • Սեփականատիրոջ, անվանատիրոջ և հավատարմագրային կառավարչի դեպո հաշիվների բացում
  • Արժեթղթերի հաշվառման և պահպանման ծառայություններ
  • Հաճախորդի հանձնարարականներով արժեթղթերի գրավադրման իրականացում
  • Արժեթղթերը պարտավորությամբ ծանրաբեռնելու փաստի արտացոլում
  • Թողարկողի կորպորատիվ գործունեության հետ կապված ծառայություններ (արժեթղթերի փոխարկումը, արժեթղթերի չեղյալ համարումը (մարումը), արժեթղթերի բաժանումը և համախմբումը (կոնսոլիդացիան), արժեթղթերի գծով եկամուտների վճարումը, արժեթղթերից բխող իրավունքների իրականացման աջակցություն
  • Խորհրդատվություն և տեղեկատվական սպասարկում