Բանկի Բաժնետերերի տարեկան և արտահերթ ընդհանուր Ժողով

Բանկի Բաժնետերերի Ընդհանուր Ժողովը (այսուհետ`Ժողով) հանդիսանում է Բանկի կառավարման բարձրագույն մարմինը, որը կազմված է Բանկի բոլոր բաժնետերերից կամ նրանց կողմից նշանակված ներկայացուցիչներից:

Բանկի Ժողովի որոշումները կարող են ձևակերպվել Բանկի Միակ բաժնետիրոջ գրավոր որոշման տեսքով: Իրավաբանական անձ հանդիսացող Բաժնետիրոջ որոշումը պետք է ընդունվի իրավաբանական անձի (բաժնետիրոջ) կանոնադրությամբ նախատեսված, համապատասխան իրավասություններով օժտված մարմնի կողմից:

2007թ. ՎՏԲ Բանկ ՀԲԸ հանդիսանում է “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ միակ բաժնետերը:

Տարեկան Ժողովը գումարվում է ֆինանսական տարվա ավարտից հետո երկուսից վեց ամսվա ընթացքում: Ժողովի տարեկան և արտահերթ նիստերի գումարումը, օրակարգի հաստատումը, ինչպես նաև դրանց գումարման և անցկացման կազմակերպման հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացումն ապահովում է Բանկի Խորհուրդը:

ՀՀ օրենսդրությամբ և Բանկի Կանոնադրությամբ սահմանված կարգով Ժողովի նախապատրաստման ընթացքում Խորհուրդը հաստատում է `

  • Ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը,
  • Ժողովի օրակարգը,
  • Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը,
  • Ժողովի գումարման մասին բաժնետերերին ծանուցելու կարգը,
  • Ժողովի նախապատրաստման ընթացքում բաժնետերերին տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցուցակը,
  • ներկայացնում է իր առաջարկությունները Ժողովի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ` ՀՀ օրենսդրությամբ և Բանկի Կանոնադրությամբ սահմանված կարգով:

Արտահերթ ժողովներ գումարվում են Խորհրդի որոշմամբ` սեփական նախաձեռնությամբ, Գլխավոր տնօրենի-Տնօրինության Նախագահի, Տնօրինության, Բանկի աուդիտն իրականացվող անձի կամ պահանջը ներկայացնելու դրությամբ Բանկի առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջով: Արտահերթ նիստեր կարող են հրավիրվել միայն այն դեպքում, երբ Ժողովի կողմից որոշումների կայացման համար ՀՀ օրենսդրությամբ չի նախատեսվում Ընդհանուր Տարեկան Ժողովի հրավիրում:

Արտահերթ ժողովի գումարման մասին ներկայացրած պահանջի առկայության դեպքում Խորհուրդը պետք է արտահերթ Ժողով գումարի` պահանջը ներկայացնելու պահից 45 օրվա ընթացքում:

Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվում է խորհրդի կողմից սահմանված տարվա, ամսվա, ամսաթվի դրությամբ` Բանկի բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա: Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը չի կարող սահմանվել ավելի վաղ, քան Ժողով գումարելու մասին որոշման ընդունումը, ավելի ուշ, քան ժողովի գումարումից 45 օրից ավելի:

Եթե ժողովը գումարվում է հեռակա քվեարկությամբ, ապա դրան մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը սահմանվում է ժողովի գումարման ամսաթվից առնվազն 35 օր շուտ:

Բանկը Ժողովի գումարման մասին իր բաժնետերերին գրավոր ծանուցում է ուղարկում ժողովի գումարման օրվանից առնվազն 15 օր առաջ` պատվիրված նամակով կամ ծանուցումն անձամբ հանձնելով: Բանկը ժողովի անցկացման մասին ծանուցում է ՀՀ կենտրոնական Բանկին` դրա անցկացումից ոչ ուշ քան 15 օր առաջ:

Տարեկան Ժողովի մասին ծանուցումը պետք է նաև հրապարակվի իր ինտերնետային կայքում և մամուլում:

Ժողովի մասին ծանուցումը պետք է պարունակի.

  • բանկի ֆիրմային անվանումը և գտնվելու վայրը.
  • ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը.
  • ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.
  • ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը.
  • բաժնետերերի ծանոթանալու կարգը ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին, որոնք պետք է ներկայացվեն ժողովը նախապատրաստելու ընթացքում:

Թարմացվել է առ 17.07.2015թ., 10:02