Քարտից քարտ փոխանցումներ

 

ՎՏԲ - Հայաստան Բանկը Ձեզ է առաջարկում քարտից քարտ փոխանցումների ժամանակակից և հարմարավետ տարբերակ Visa Money Transfer համակարգի միջոցով:

Այսուհետ Դուք կարող եք հեշտությամբ գումարներ փոխանցել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բանկերի կողմից թողարկված բոլոր Visa քարտերին` ՎՏԲ - Հայաստան Բանկի շուրջ 157 բանկոմատների միջոցով` օրվա ցանկացած ժամի:

 

 

Ընդ որում, 

  • ՎՏԲ-Հայաստան Բանկի և միջազգային բանկերի կողմից թողարկված քարտերին դրամական փոխանցումներ կարող եք կատարել ՀՀ դրամով, ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրո արժույթներով, իսկ

  • ՀՀ այլ բանկերի կողմից թողարկված քարտերին` միայն ՀՀ դրամով:

Ինչպես օգտվել ծառայությունից

  • ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին փոխանցումը իրականացնելու համար անհրաժեշտ է իմանալ քարտապանի քարտի 16 նիշանոց համարը

  • ՀՀ տեղական բանկերի և միջազգային բանկերի կողմից թողարկված VISA քարտերին փոխանցումը իրականացնելու համար անհրաժեշտ է Բանկին նախապես տրամադրել փոխանցումը ստացողի տվյալները /անուն, ազգանունը և քարտի 16 նիշանոց համարը/ հետևյալ 3 տարբերակներից որևէ մեկով.

 

                ա/ 2700 կարճ համարին ուղարկված հետևյալ բովանդակությամբ SMS-հաղորդագրության միջոցով` C2C 5450570001075245 LILIT PETROSYAN,

                 բ/ Գործառնական ժամերի ընթացքում Call Center, իսկ գործառնական ժամերից դուրս Պրոցեսինգային բաժին զանգահարելու և նույն տվյալները փոխանցելու միջոցով:

                 գ/ Բանկի մասնաճյուղ այցելելու և նույն տվյալները մասնաճյուղի աշխատակցին բանավոր փոխանցելու միջոցով:

  • Ձեր փոխանցումը շուրջօրյա և հաշված վայրկյաններից մինչև 2 բանկային օրվա ընթացքում հասանելի կդառնա ստացողի քարտին:

Ծառայության առավելությունները`

  • Ժամանակի խնայում - քարտից քարտ գումարներ կարող եք փոխանցել ամենուրեք, որտեղ առկա է ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատ և օրվա ցանկացած պահի 
  • Անվտանգ – քարտից քարտ փոխանցում կատարելու համար կարիք չկա Ձեզ մոտ կանխիկ գումար ունենալ 
  • Հասանելի - ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմում` ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր բանկոմատներում  
  • Հարմարավետ - գումարներ կարող եք փոխանցել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բանկերի կողմից թողարկված բոլոր Visa քարտերին 
  • Հեշտ – դրամական փոխանցումներն իրականացնելու համար Ձեզ ընդամենը անհրաժեշտ է իմանալ փոխանցում ստացող քարտի համարը: 

Մոտակա բանկոմատների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ:


Թարմացված է առ 25.07.2016թ., 11:42