Ակնթարթային տրամադրման քարտեր` Visa/MasterCard Instant Issue


   

 Ակնթարթային տրամադրման քարտեր` Visa/MasterCard Instant Issue
 Քարտի ձեռքբերում մեկ ակնթարթում

ՎՏԲ-Հայաստան Բանկը Ձեզ է ներկայացնում Visa/MasterCard միջազգային վճարահաշվարկային համակարգի Visa/MasterCard Instant Issue ակնթարթային տրամադրման քարտերը: Ակնթարթային տրամադրման քարտն ընձեռում է Ձեզ բացառիկ հնարավորություն ձեռք բերել վճարային քարտ անմիջապես Բանկ դիմելու պահին` հաշված րոպեների ընթացքում:



Visa/MasterCard Instant Issue քարտեր` ավելի արագ, ավելի հարմար և բացարձակ ապահով:

 Եթե Դուք չունեք բավականաչափ ժամանակ ստանդարտ վճարային քարտ ձևակերպելու համար, սակայն ցանկանում եք ձեռք բերել վճարային քարտ` վերջինիս հասանելի բանկային ծառայությունների ողջ փաթեթով, ապա Visa/MasterCard Instant Issue քարտը նախատեսված է Ձեզ համար:

Visa/MasterCard Instant Issue քարտը հանդիսանում է հարմար վճարային գործիք, որը կբացի Ձեր առջև բանկային սպասարկման նոր հորիզոններ և կօժանդակի Ձեր ցանկությունների արագ իրագործմանը:

Visa/MasterCard Instant Issue քարտի առավելությունները.

  • Քարտի տրամադրումը առավելագույնը 15 րոպեի ընթացքում
  • Անկանխիկ և կանխիկ գործարքների իրականացման լայն հնարավորություն տեղական և արտերկրյա առևտրի/սպասարկման կետերում
  • Բանկոմատի միջոցով քարտից քարտ ակնթարթային փոխանցումների իրականացման հնարավորություն
  • Քարտային հաշվի օնլայն համալրում TelCell ըկերության շուրջ 1500 տերմինալների միջոցով և Eazy Pay ընկերության 700 տերմինալների միջոցով
  • Տարաբնույթ վճարումների իրականացում ինտերնետի միջոցով
  • Քարտով կատարված գործարքների շուրջօրյա վերահսկում SMS-բանկինգ ծառայության միջոցով

Visa/MasterCard Instant Issue քարտերի թողարկման և սպասարկման սակագներ և պայմաններ

Visa/MasterCard Instant Issue քարտերի տրամադրման և սպասարկման կանոններ



Թարմացվել է առ 27.09.2016թ., 17:00