Ճանապարհորդիր Visa-ի և Lonely Planet-ի հետ: Խորհուրդներ ճանապարհորդներին

 Այժմ ՎՏԲ Հայաստան բանկի քարտատերերին ավելի հեշտ կլինի ճանապարհորդել VISA-ի և Lonely  Planet-ի հետ

 



Lonely Planet
-ը և Visa-ն մեկնարկել են համատեղ ծրագիր`ճանապարհորդության վերաբերյալ միկրոկայք, որը պարունակում է մասնագիտացված տեղեկատվություն տուրիստական ուղղությունների և արտասահմանում ճանապարհորդելու ժամանակ դրամական միջոցները հասանելի դարձնելու ամենահարմար մեթոդների մասին: Իրենց ճանապարհորդությունը ծրագրող ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտատերերը այժմ կարող են Lonely Planet և Visa-ի մասնագետներից ստանալ օգտակար տեղեկատվություն համալիր միջոցով:

www.visa.com/lonelyplanet* միկրոկայքում կարելի է ստանալ խորհուրդներ շուրջերկրյա ճանապարհորդությունների մասին և այն մասին, թե ինչպես սեփական դրամական միջոցները հասանելի դարձնել աշխարհի 12 երկրներում` Ուկրաինայում, Ավստրալիայում, Չինաստանում, Խորվաթիայում, Եգիպտոսում, Լիվանում, Մարոկկոյում, Ռուսաստանում, Սինգապուրում, Հարաֆային Աֆրիկայում, Թայլանդում և Միացյալ Արաբական Էմիրություններում: Կայքը ճանապարհորդներին առաջարկում է օգտվել այնպիսի հղումներից, ինչպիսիք են բանկոմատային նավիգատորը, տուրիստական ուղեցույցը, յուրաքանչյուր երկրի իրադարձությունների օրացույցը և այլն: Ճանապարհորդությունը ծրագրելիս` կայքի այցելուները կարող են օգտվել նաև “Հարց փորձագետին” առաջարկից և ստանալ անհատական պատասախան Lonely Planet-ից:

Մանրամասներին ծանոթանալու նպատակով այցելեք ծրագրի միկրոկայքը` www.visa.com/lonelyplanet*. 


ՎՏԲ-Հայաստան Բանկը պատասխանատվություն չի կրում ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: