Գնումներ MyUS.com-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA քարտերով

   

MyUS.com-ը բացում է ամերիկյան խանութների դռները Բանկի VISA քարտապանների առջև

Ամերիկյան ինտերնետ-խանութներից օնլայն գնումներ կատարելու նոր հնարավորություն ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA քարտապանների համար: Այսուհետ Բանկի VISA քարտապաններն ունեն հիանալի հնարավորություն իրականացնելու օնլայն գնումներ ամերիկյան ինտերնետ-խանութներից: Պատվերը կառաքվի ԱՄՆ ապրանքառաքման ոլորտում բազմիցս լավագույնը ճանաչված MyUs.com ընկերության կողմից 1-ից 10 օրվա ընթացքում` ըստ գնորդի պահանջի: 

Ավելին, MyUs.com պորտալի միջոցով հնարավոր է Բանկի VISA քարտերով օնլայն գնումներ իրականացնել ամերիկյան այն խանութներից, որոնք պատվիրված ապրանքները չեն առաքում Հայաստանի Հանրապետություն և վճարումներն ընդունում են բացառապես ամերիկյան քարտերով: Բացի այդ MyUS.com պորտալը տրամադրում է մի շարք առավելություններ VISA քարտերից օգտվող հայաստանյան գնորդներին, մասնավորապես`

  •  անվճար գրանցման հնարավորություն MyUs.com պորտալում, ընդ որում քարտապաններից չի գանձվի առաջին 2 տարվա համար նախատեսված անդամագրության միջնորդավճարը
  • 25% զեղչ պատվերի առաքման վճարից առաջին ամսվա ընթացքում և 20% զեղչ բոլոր հաջորդ գնումների համար,
  • Պատվիրված ապրանքի անվճար ապահովագրության հնարավորություն 100 ԱՄՆ դոլարի չափով
  • Պատվերի առաքման հետ կապված ծախսերի նախնական հաշվարկ մինչ պատվերի կատարումը MyUS.com պորտալում տեղադրված հաշվիչի օգնությամբ և այլն:

Գրանցվելով MyUS.com պորտալում` Դուք կարող եք նաև անվճար օգտվել օնլայն գնումների խորհրդատուի ծառայությունից, որը հնարավորություն կընձեռի ձեռք բերել ապրանքներ տվյալ պահին գործող աճուրդային առաջարկներից, ինչպես նաև տեղակայել անհատական պատվերները պորտալում: MyUS.com պորտալում առաջարկվող ապրանքների գների համեմատման հատուկ ծառայության միջոցով Դուք կարող եք ծանոթանալ գործող զեղչային համակարգին և ձեռք բերել ապրանքներ` ամենամատչելի գներով: Նշենք նաև, որ MyUS.com պորտալի միջոցով քարտապանները ձեռք են բերում աննախադեպ հնարավորություն` ԱՄՆ-ում հայտնի ամենամեծ զեղչերի ընթացքում` Black Friday և Cyber Monday, օգտվելու Designer Warehouse, Bloomingdales, Amazon, Victoria’s Secret, Macy’s և այլ խոշոր ինտերնետային խանութների լավագույն առաջարկներից: 


Թարմացված է առ 14.02.2015թ., 14:24