ՎՏԲ-Հայաստան Բանկի և Օրանժ Արմենիա Ընկերության համատեղ ծրագիր

  ՎՏԲ-Հայաստան Բանկի և Օրանժ Արմենիա Ընկերության համատեղ ծրագիր

 


 




ՎՏԲ-Հայաստանը Բանկը Օրանժ Արմենիա Ընկերության հետ համատեղ մեկնարկում է նոր ծրագիր:

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերից յուրաքանչյուրում* ձեռք բերելով ՎՏԲ-Հայաստան Բանկի և Orange-ի կողմից թողարկված համատեղ բրենդային քարտ, Դուք կստանաք վարկային գիծ` 1,500,000 ՀՀ դրամի չափով: 

Ավելին, յուրաքանչյուր անկանխիկ գործարքի ընդհանուր գումարի 1%-ը կփոխանցվի Ձեր Premier բջջային հաշվին, որը կարող եք օգտագործել Orange-ի ծառայություններից օգտվելու և հաշիվները վճարելու համար:

Պարզեցված վարկային գծից օգտվելու համար կարող եք այցելել Բանկի  ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել 777 հեռախոսահամարով, լրացնել հայտը, որից հետո Բանկի աշխատակիցը կզանգահարի Ձեզ ծրագրի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ հաղորդելու համար: Բանկ այցելելիս անհրաժեշտ է Ձեզ հետ ունենալ միայն Ձեր անձը հաստատող փաստաթուղթը և Orange Premier քարտը:

*Բացառությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոսկվա» և «Փրայմ» մասնաճյուղերի:

Ինտերնետային գնումները ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր  քարտապանների համար դարձել են էլ ավելի անվտանգ  


Թարմացվել է առ 28.03.2017թ., 09:23