Ծրագիր Priority Pass

Priority Pass ծրագրի նկարագրությունը

Priority Pass
ծրագիրն օդանավակայանների  VIP գոտիներ մուտքն ապահովող աշխարհի ամենամեծ և հեղինակավոր ծրագիրն է:

      

Ծրագիրն ընձեռում է բացառիկ հնարավորություն` օգտվելու 100-իցավել երկրների, 300-ից ավել քաղաքների, 600-ից ավել օդանավակայանների VIP գոտիներ մուտքի իրավունքից:

Ի ուրախություն իր հաճախորդների PriorityPass ծրագիրն օրեցօր ընդլայնում է իրեն անդամակցող օդանավակայանների VIP գոտիների ցանցը, որոնց մասին առավել հանգամանալից տեղեկություններ կարող եք գտնել www.prioritypass.com* միջազգային կայքից, ինչպես նաև ծրագրին մասնակից հաճախորդներին տրամադրվող գրքույկներից,որտեղ զետեղված են ծրագրին անդամակցող բոլոր օդանավակայանների վերաբերյալ ամենամանրամասն տեղեկություններ, մասնավորապես`

  • օդանավակայաններում առկա VIP գոտիների քանակի
  • տեղակայման վայրերի կոնկրետ նկարագրության
  • աշխատանքի և հանգստյան օրերի և ժամերի
  • օդանավակայանի այլ ծառայություններից օգտվելու հնարավորության վերաբերյալ տեղեկություններ և այլն:

Ծրագիրը կախված չէ ընտրված ավիաուղիներից և չվերթի կարգից:

Հաճախորդը, միանալով այս ծրագրին, ստանում է`

  • Priority Pass քարտ /էմբոսացված և ծածկագրված/
  • Priority Pass ուղեցույց /հրահանգներ, ժամկետներ և պայմաններ/:

Priority Pass քարտերը նախատեսված են բանկի VISA PLATINUM քարտապանների համար` անվճար սկզբունքով:

Priority Pass ծրագրի ընձեռած առավելությունները

  Ձեռք բերելով ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA  PLATINUM քարտը Դուք ավտոմատ ստանում եք անվճար Priority Pass ծրագրի անդամակցության քարտ,  որը հնարավորություն է ընձեռում Ձեզ`




  •  ուղևորությունների ընթացքում օգտվել օդանավակայանների VIP գոտիների ծառայությունների լայն ընտրանուց,
  • օգտվել անվճար առաջարկվող սնունդից և խմիչքներից,
  • VIP գոտին օգտագործել ոչ միայն Ձեր այլ նաև Ձեր հյուրերի համար /հաճախորդներ, գործընկերներ, ընկերներ, ընտանիքի անդամներ և այլն/,
  • խուսափել աշխարհի բոլոր օդանավակայանների համար բնորոշ աղմուկից, քաշքշուկներից, թռիչքի հետաձգման արդյունքում պատճառված բոլոր տեսակի անհարմարություններից` վայելելով քաղաքակիրթ հանգստի և VIP սպասարկման առավելությունները,
  • օգտվել գործարար մարդուն անհրաժեշտ բոլոր հարմարություններից` հեռախոս, ֆաքս, ինտերնետ, որոշ դեպքերում նաև լոգարանից և հանգստի սենյակներից: 

Priority Pass ծրագրից օգտվելու ուղեցույց
Priority Pass ծրագրի սակագները     
Գտի'ր մոտակա հանգստի սրահը 


ՎՏԲ-Հայաստան Բանկը պատասխանատվություն չի կրում ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: