Բանկային Հաշիվ

Բանկային հաշվի միջոցով Դուք կարող եք`

  • Իրականացնել կոմունալ և այլ ծառայությունների դիմաց վճարումներ
  • Իրականացնել կանխիկ գործառույթներ
  • Ստանալ հաշվին դրամական փոխանցումներ, ինչպես նաև աշխատավարձ, թոշակ, նպաստ և այլ վճարներ
  • Իրականացնել փոխանցումներ Հայաստանի տարածքում և արտերկիր
  • Գնել և վաճառել արտարժույթ
  • Հարկեր վճարել և իրականացնել այլ վճարումներ

Ուշադրություն

  • Բանկային հաշիվը և դրանցում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա։
  • Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն աապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա, այդ մասին հաշվետիրոջը պատշաճ ձևով տեղեկացնելով։
  • Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով։ Բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է ՀՀ օրեսդրությամբ սահմանված կարգով։
  • Հաճախորդը հնարավորություն ունի Բանկի և իր միջև բխող բողոք-պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին։
  • Բանկային հաշվում առկա դրամական միջոցները ենթակա են փոխհատուցման “Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին” ՀՀ օրենքով սահմանված չափերով և կարգով։

Երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են`

Ավանդի արժութային կառուցվածքը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային

ավանդ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով‚ և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավել է

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

 10 միլիոն 
ՀՀ դրամ

     5 միլիոն ՀՀ դրամ

 5 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 5 միլիոն դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով)

 10 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

* Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ ավանդ։ Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով։








Հաշվով կատարված գործառնությունների դիմաց քաղվածքների, կրկնօրինակների եւ այլ տեղեկությունների տրամադրման պայմանները:

Բանկի կողմից սահմանված ձևով տրամադրվում են հաշիվների քաղվածքներ՝ կազմված ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ պահանջների պահպանմամբ։
Բանկը պարտավոր չէ քաղվածքներ տրամադրել, եթե հաշվետու ժամանակաշրջանում Բանկային հաշվով շարժը բացակայում է (հաշիվը չի դեբետավորվել կամ կրեդիտավորվել)։
Հաճախորդի պահանջով Բանկը պարտավոր է 5 օրվա ընթացքում Բանկային հաշվիների քաղվածքներ տրամադրել Սակագներին համապատասխան։
Հաճախորդը քաղվածքի ստացման եղանակն ընտրում է Բանկային հաշվի բացման ժամանակ (անձամբ՝ Բանկում, փոստով, էլեկտրոնային փոստով և այլն)։
Քաղվածքի վրա նշվում է քաղվածքի տրամադրման ժամանակը։
Բանկային հաշվի քաղվածքը վավերացնում է Բանկի իրավասու աշխատակիցի կողմից` ստորագրությամբ և քաղվածքի վավերացման ամսաթիվը և անձնական դրոշմակնիքը դնելու միջոցով։


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`

Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքների հիման վրա։ 
Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք դուք, եթե Ձեր Ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով։ 
Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը (Կանոնակարգ 8/02 "Բանկային ավանդների տարեկան տոկոսադրույքների հաշվարկման կարգ")  կարող եք գտնել այստեղ:

Բանկային հաշվի սպասարկման սակագներ
Ֆիզիկական անձանց բանկային հաշվի բացման ու սպասարկման պայմաններ և տեղեկատվական ամփոփագիր

Բանկային հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
"Ա" կարգի երկրների* ֆիզիկական անձանց բանկային հաշիվի բացման և սպասարկման պայմաններն ու սակագները 

*ԱԿարգի երկրներ

Անգոլա, Աֆղանստան, Գաիտի, Դեմոկրատական երկիր Կոնգո, Հյուսիսային Կորեա, Իրան, Կոտ դիվուար, Լիբերիա, Ռուանդա, Սոմալի, Սուդան, Սիեռա լիոն, Էրիթերիա և Եթովպիա, Հարավային Ռոդեզիա: 

 Ավանդը երաշխավորված է Ավանդների
 հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից



Այցելեք նաև: ՎՏԲ-Տրանսֆեր
Դրամական փոխանցումներ
Սակագներ
Առցանց խորհրդատու