Կուտակային կենսաթոշակային համակարգ


  

«ՎՏԲ-Հայաստան Բանկը» հանդիսանում է «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» օպերատոր, և կատարում է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի Մասնակիցների սպասարկում:









Եթե Դուք համաձայն
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հանդիսանում եք Մասնակից, ապա`

ՎՏԲ-Հայաստան Բանկում կարող եք կատարել հետևյալ գործառնությունները`

  • Ընտրել կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ,
  • Կատարել անձնական տվյալների փոփոխում,
  • Կատարել կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակում,
  • Ստանալ տարեկան և ընթացիկ հաշվետվություններ կենսաթոշակային հաշվի/ հաշվի մնացորդի վերաբերյալ,

Այլ գործառնություններ, այդ թվում`

  • Կենսաթոշակային հաշվին առկա միջոցների միանվագ վճարի ձևով ստացում` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը,
  • Կենսաթոշակային հաշվի միջոցների փոխանցում օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին,
  • Կենսաթոշակի ստացման տեսակի ընտրություն,
  • Ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի ստացում,
  • Կենսաթոշակային հաշվով գործառնությունների վերաբերյալ տեղեկանքի ստացում,
  • Կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկությունների ստացում` կենսաթոշակի տեսակի ընտրության համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկում ֆոնդ և ֆոնդի կառավարչի ընտրություն կատարելու համար Ձեզ անհրաժեշտ է`

  • Մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ Գլխամասային գրասենյակ,
  • Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և հայտնել հանրային ծառայությունների համարանիշի/ սոց. քարտի համարը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (թղթային կամ բանավոր),
  • ինքնուրույն կամ Բանկի պատասխանատու աշխատակցի միջոցով լրացնել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության» դիմումը,
  • Մինչև դիմումի ստորագրելը ուշադիր և մանրամասն կարդալ դիմումում լրացված յուրաքանչյուր տվյալը:

Ուշադրություն՝ Բանկի աշխատակիցը չի մատուցում խորհրդատվություն կամ որևէ կերպ չի ուղղորդում Ձեզ ընտրել կենսաթոշակային ֆոնդ կամ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ:

Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին և կենսաթոշակային ֆոնդերին կարող եք ծանոթանալ ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում (տեղեկատվական թերթիկների միջոցով), այնպես էլ ներքոնշյալ հղումներով`

1. «ԱՄՈՒՆԴԻ- ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ

2. «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների ստանալու համար`

  • կարող եք այցելել www.abcfinance.am կամ www.epension.am կայքեր,
  • զանգահարել թեժ գիծ` 114 (մարզերից` 0 800 114) անվճար հեռախոսահամարով,
  • զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռախոսային կենտրոն` 87-87 կարճ հեռախոսահամարով:

Սակագներ

Դիմումների տիպային օրինակներ`



Թարմացվել է առ 29.08.2016թ., 17:22