Ոսկով առարկայազուրկ մետաղական հաշիվներ

 

  Գումարների պահպանման ոսկյա երաշխիք…








Ցանկանու՞մ եք ապահով դիվերսիֆիկացնել Ձեր խնայողությունները` խուսափելով արժութային անկայությունից: Ընտրե’ք Ձեր գումարների պահպանման ամենաժամանակակից տարբերակը` ներդնելով միջոցներ ֆիզիկական անձանց համար նախատեսված Բանկի առարկայազուրկ մետաղական հաշիվներում (ԱՄՀ)` անկանխիկ ոսկու ապահովմամբ:

Այս ծառայությունը թույլ է տալիս բացել հաշիվ Բանկում առարկայազուրկ ոսկու տեսքով` առանց ոսկու անհատական տարբերանշանների մատնանշման¹ (ձուլակտորների քանակ, հարգ, արտադրող, սերիական համար և այլն), խուսափել ֆինանսական շուկայում արժույթի տատանումների ռիսկերից ու գնաճից և ավելացնել Ձեր ներդրումները` միջազգային շուկայում ոսկու գնի բարձրացման շնորհիվ:

ֆիզիկական անձանց ոսկով առարկայազուրկ մետաղական հաշվի բնութագիր՝

  • բացվում և վարվում է առանց միջնորդավճարի, կանխիկ ՀՀ դրամով, անժամկետ և ցպահանջ հիմունքով
  • անկանխիկ ոսկու հաշվառումն իրականացվում է ՀՀ դրամով` 0.01 գ. ճշտությամբ
  • ոսկու չնվազող մնացորդ չի սահմանվում, և մնացորդի դիմաց տոկոսներ չեն հաշվեգրվում
  • գնման/վաճառքի նվազագույնը չափը սահմանվում է 1 գր. ոսկու չափով
  • գործառնություններն իրականացվում են` Ձեր գրավոր հանձնարարությամբ
  • Բանկն ամեն օր իրականացնում է Ձեր ԱՄՀ-ին առկա մնացորդային ոսկու վերահաշվարկ` տվյալ ՀՀ ԿԲ-ի պաշտոնական կայքում հրապարակված արժեքին համապատասխան արժեքով
  • ոսկու գնանշումն² իրականացնում է գրամով և տվյալները հրապարակվում Բանկի կայքում օրական կտրվածքով
  • քաղվածքները տրամադրվում են Ձեր առաջին իսկ պահանջով, անմիջականորեն Ձեզ:

ԱՄՀ բացելու համար այցելեք Բանկի ցանկացած մասնաճյուղ, ներկայացրե’ք անձը հաստատող փաստաթուղթ և ներդրե’ք նախատեսվող գումարը:

Անկանխիկ ոսկով ԱՄՀ-ի առավելությունները

  Ֆիզիկական ոսկուց    Արժութային հաշիվներից  

  • պահպանման, կորստի կամ վնասման խնդրի բացակայություն
  • ոսկու հարգի հետ կապված հնարավոր զեղծարարության վտանգի բացակայություն
  • իրացվելիության բարձր մակարդակ
  • ոսկու առքուվաճառքի ժամանակի խնայողություն
  • ձեռք բերվող ոսկու քանակը չի սահմանափակվում ձուլակտորների կշռային չափանիշներով  
  • գնի մեջ չի ներառվում ոսկու պատրաստման, սերտիֆիկացման, տեղափոխման ծախսերը 
  • ԱԱՀ չի կիրառվում

  • արժույթների փոխարժեքների տատանման ազդեցության նվազեցում
  • միջազգային շուկայում ոսկու գնի բարձրացման շնորհիվ լրացուցիչ եկամտի վաստակում










ՈՒշադրություն`

  • ԱՄՀ-ի վրա առկա անկանխիկ ոսկու մնացորդները չեն հանդի-սանում ապահովագրության օբյեկտ “Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին” ՀՀ օրենքով սահմանված կարգով:
  • Բանկը ԱՄՀ պայմանագրեր չի կնքում երրորդ անձանց օգտին:
  • Առարկայազուրկ մետաղական հաշվով գործառնություններն ԱԱՀ հաշվարկման համար հարկման բազա չեն ծագում:
  • ԱՄՀ-ով ֆիզիկական անձանց վարկավորում չի թույլատրվում: 

Ֆիզիկական անձանց ոսկով առարկայազուրկ մետաղական հաշիվների սպասարկման սակագներ
"Ա" կարգի երկրների* ֆիզիկական անձանց ոսկով առարկայազուրկ մետաղական հաշիվների (ԱՄՀ) և սպասարկման պայմաններն ու սակագները                     
ֆիզիկական անձի առարկայազուրկ մետաղական հաշվի պայմանագրի կնքման/խզման, բացման/փակման եվ գործողություններ կատարելու մասին լիազորագիր         

Ա” Կարգի երկրներ
Անգոլա, Աֆղանստան, Գաիտի, Դեմոկրատական երկիր Կոնգո, Հյուսիսային Կորեա, Իրան, Կոտ դիվուար, Լիբերիա, Ռուանդա, Սոմալի, Սուդան, Սիեռա լիոն, Էրիթերիա և Եթովպիա, Հարավային Ռոդեզիա: 


¹Բավական է ոսկու հարգն ու կշիռը
²Գնման/վաճառքի գնանշումները կարող են փոփոխվել` ՀՀ ԿԲ կողմից սահմանված անկանխիկ ոսկու Հաշվարկային գների, անկանխիկ ոսկու շուկայի ընթացիկ իրավիճակի, ինչպես նաև միջազգային շուկայում ոսկու ընթացիկ գների տատանումից: