Կուտակային հաշիվ

 Այսուհետ Դուք  կարող եք շահավետ  պայմաններով  կուտակել  Ձեր ազատ դրամական  միջոցները,  և ցանկացած պահի  տնօրինել դրանք





Բացելով Կուտակային հաշիվ ՎՏԲ – Հայաստան Բանկում` Դուք կարող եք`

  • Կուտակել Ձեր ազատ դրամական միջոցները և ստանալ բարձր տոկոսային եկամուտ` մինչև 6%,
  • Օգտագործել Ձեր հաշվի միջոցները` առանց կուտակված տոկոսագումարի կորստի,
  • Ցանկացած պահի կատարել հաշվի համալրումներ և ելքագրումներ,
  • Ստանալ ամսական տոկոսային եկամուտ,
  • Իրականացնել Ձեր Հաշվի կուտակումները անվճար տրամադրվող Ինտերնետ Բանկինգ ծառայության միջոցով:

Կուտակային հաշվի պայմաններ`

  • Հաշվի արժույթը` ՀՀ դրամ,
  • Ժամկետ` հաշիվը բացվում է անժամկետ,
  • Հաշվի բացման վճար` անվճար,
  • Հաշվի բացման նվազագույն գումար` 10.000 ՀՀ դրամ


Կուտակային հաշվի սպասարկման վճար`

Օրացուցային ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր պահեք առնվազն 10.000 ՀՀ դրամ Ձեր կուտակային հաշվին և Ձեր հաշվի սպասարկման դիմաց սակագին չի գանձվի:

Եթե տվյալ օրացուցային ամսվա ընթացքում առնվազն մեկ օր Կուտակային հաշվին 
առկա դրամական միջոցների մնացորդը գերազանցում է 10.000 ՀՀ դրամը
Անվճար*
Եթե տվյալ օրացուցային ամսվա ընթացքում առնվազն մեկ օր Կուտակային
հաշվին առկա դրամական միջոցների մնացորդը փոքր է 10.000 ՀՀ դրամից
390 ՀՀ դրամ

Տոկոսագումարների հաշվարկման և վճարման կարգ`

Կուտակային հաշվի համար կիրառվում է պրոգրեսիվ տարեկան տոկոսադրույք` կախված ընթացիկ ամսվա ընթացքում Ձեր հաշվին առկա օրական միջին մնացորդից հետևյալ եղանակով`

Միջին օրական մնացորդը փոքր է  10.000 ՀՀ դրամից 
0.01%
Միջին օրական մնացորդը ավելի է քան 10.001 ՀՀ դրամը և պակաս է 100.000 ՀՀ դրամից     5%
Միջին օրական մնացորդը գերազանցում է 100.001 ՀՀ դրամը
    6% 
- Կուտակային հաշվի տարեկան տոկոսադրույքը հաշվարկվում է Կուտակային հաշվին առկա դրամական միջոցների օրական փաստացի մնացորդի նկատմամբ:
Յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը տոկոսագումարները կապիտալացվում են Կուտակային հաշվի փաստացի մնացորդին, որոնք կարող է տնօրինել հաճախորդը:
- Ընթացիկ ամսում Կուտակային հաշվի պայմանագրի լուծման դեպքում (հաշիվը փակվում է) տվյալ ամսվա դրամական միջոցների միջին օրական մնացրոդի նկատմամբ հաշվարկվում է 0.01% տարեկան տոկոսադրույք:



 Թարմացված է առ 08.08.2016թ., 09:00