Հատուկ բանկային հաշիվ ՀՀ բնակչությանը սոցիալական փաթեթի հատկացման շրջանակներում (Սոցհաշիվ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2013թ.-ից սկսած իրականացնում է ՀՀ բնակչությանը սոցիլական փաթեթի հատկացման շրջանակներում հատուկ բանկային հաշիվների սպասարկում: Սոցհաշվի բացումը և սպասարկումը իրականացվում է Բանկի կողմից ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանաված կարգով և համաձայն ՀՀ Կառավարության 27.12.2012թ. N1691-Ն որոշմամբ հաստատված “Սոցիալական փաթեթի հատկացման կարգի” դրույթների:

Սոցհաշվի բացման և վարման պայմաններին և սակագներին կարող եք ծանաոթանալ այստեղ:

Սոցհաշվի առանձնահատկություններ`

Սոցհաշվից արգելվում է գումարների կանխիկացում, բացառությամբ այն դեպքերի երբ`

  • հաճախորդը ստանում է կենսաթոշակ ստանալու իրավունք և ներկայացնում է Բանկ համապատասխան կենսաթոշակային գրքույկը, ընդ որում միառժամանակ անհրաժեշտ է, որ հաճախորդի Սոցհաշվին բացակայեն սոցփաթեթի հատկացումներ վերջին սոցհատկացումն ստանալուց հետո առնվազն 3 ամսվա ընթացքում:
  • հաճախորդը դիմում է Բանկ "Կուտակային կենսաթոշակների մասին" ՀՀ օրենքի հիման վրա որպես կատարված սոցիալական վճարների փոխհատուցում սոցհաշվում առկա մնացորդը կանխիկացնելու համար: Տվյալ դեպքում հաճախորդը Բանկ է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում իր կողմից ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փաստացի մասնակիցների ռեեստր վարողին փոխանցված սոցիալական վճարների չափի մասին դիմում հարկային մարմնից տեղեկատվություն ստանալու մասին:
  • հաճախորդի մահվան դեպքում` ժառանգի կողմից համապատասխան փաստաթղթի ներկայացման դեպքում:

Սոցհաշվից հաճախորդը կարող է անկանխիկ եղանակով կատարել փոխանցումներ միայն սոցիալական փաթեթի շրջանակում հատկացվող ծառայությունների դիմաց վճարման նպատակով և ՀՀ Կառավարության կողմից ներկայացված համապատասխան ցանկում ներառված կազմակերպություններին:

Հաճախորդը կարող է փոխել իր Սոցհաշիվը սպասարկող Բանկը միայն նոր բյուջետային տարում` նախքան սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը:


Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 87-87 միասնական տեղեկատվական ծառայություն կամ այցելեք Բանկի մոտակա մասնաճյուղ:


Թարմացվել է առ 02.02.2016թ., 16:53