Պետական աջակցության հաշիվ


   
ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է 2014 թվականի հունվարի 1-ին և տվյալ ամսաթվից հետո ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի` ընտանեկան դրամագլխին ուղղվող միջոցները ստանալ Բանկում բացվող հատուկ բանկային հաշվի` Պետական աջակցության հաշվի միջոցով:







Պետական աջակցության հաշիվը բացվում է նորածին երեխայի (հաշվետիրոջ) անունով, երեխայի հետ ՀՀ-ում նույն բնակության վայրի հասցեում հաշվառված օրինական ներկայացուցչի (ծնողի, խնամակալի) դիմումի հիման վրա, որին առկա միջոցները կարող են տնօրինվել երեխայի կողմից`վերջինիս 18 տարին լրանալուց հետո:


Մինչև երեխայի 18 տարին լրանալը ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը (նորածին երեխայի ծնողը, խնամակալը) Բանկում բացված Պետական աջակցության հաշվով անկանխիկ վճարումներ կարող է կատարել բացառապես հետևյալ ուղղություններով`

1) Հայաստանի Հանրապետությունում բնակարանի, բնակելի տան գնման, կառուցման համար տրամադրված և հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկառուն հաշվետիրոջ ծնողն է (բացառությամբ խնամակալի).


2) հաշվետիրոջ կամ հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ ծնողի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված ուսումնական հաստատությունում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար.


3) հաշվետիրոջ ծնողին (բացառությամբ խնամակալի) տրամադրված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկի տոկոսադրույքը մասնակի սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն և առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի եզրակացությունը վարկը նպատակային օգտագործելու վերաբերյալ.


4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1017-Ն որոշմամբ սահմանված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այգուտ, Լոռու մարզի Եղեգնուտ, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Իծաքար բնակավայրերում բնակարանի կամ բնակելի տան կամ այլ անշարժ գույքի (այսուհետ՝ գույք) գնման համար, եթե գնորդը հաշվետիրոջ ծնողն է` բացառությամբ խնամակալի (գումարը գույք վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով):

ՎՏԲ-Հայաստան Բանկում Պետական աջակցության հաշիվ բացելու համար Ձեզ անհրաժեշտ է Բանկ ներկայացնեք հետևյալ փաստաթղթերը`

·          Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ),

·          Հանրային ծառայության համարանիշ /սոցիալական քարտ կամ Հանրային ծառայության համարանիշի/ Սոցիալական քարտի բացակայության մասին տեղեկանք (բնօրինակ),

·          Հաշվետիրոջ խնամակալը հանդիսանալու դեպքում`խնամակալությունը հավաստող փաստաթուղթ (բնօրինակ),

·          Հաշվետիրոջ ծննդյան վկայական/ անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ) (այն դեպքում, եթե Դիմողը հանդիսանում է Հաշվետիրոջ հայրը կամ մայրը` նաև նախորդ երեխաների ծննդյան վկայական/ անձը հաստատող փաստաթուղթ),

·         Հաշվետիրոջ Հանրային ծառայության համարանիշ կամ Հանրային ծառայության համարանիշի բացակայության մասին տեղեկանք (բնօրինակ):

Պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման պայմաններ և տեղեկատվական ամփոփագիր
Պետական աջակցության հաշվի սակագներ



 Թարմացվել է առ 16.01.2017թ., 10:00