Ինտերնետային գնումները ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտապանների համար դարձել են էլ ավելի անվտանգ

3D Secure/Secure code ծառայության շնորհիվ Ձեր քարտով ինտերնետային վճարումները դարձել են էլ ավելի անվտանգ!
 

 Ինչպե՞ս է աշխատում 3D Secure /Secure code ծառայությունը


1. 3D Secure/Secure code ծառայությունն ավտոմատ ակտիվացված է Բանկի բոլոր քարտապանների համար, ովքեր Բանկում ունեն գրանցած բջջային հեռախոսահամար:
2. Բանկի նոր քարտապանների համար 3D Secure/Secure code ծառայությունն ավտոմատ կակտիվանա քարտի բացման պահին:
3. Ինտերնետ միջավայրում VBV նշում ունեցող կայքերում վճարում իրականացնելիս գործարքի հաստատման պահին քատապանի բջջային հեռախոսահամարին ուղարկվում է SMS հաղորդագրություն մեկանգամյա գաղտնաբառով: Նշված ծառայությունը թույլ է տալիս նույնականացնել քարտապանին վճարման պահին` բացառելով երրորդ անձանց կողմից քարտի չլիազորված օգտագործման ռիսկը:
4. Ինտերնետ միջավայրում 3D Secure/Secure code համակարգը չապահովող կայքերում վճարումներ իրականացնելիս, վճարումը կկատարվի առանց մեկանգամյա գաղտնաբառի մուտքագրման: Այնուամենայնիվ, նույնիսկ այդ դեպքում, ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապաններն ապահովված կլինեն անվտանգության լրացուցիչ միջոցով, որը խարդախությունների հավանակությունը հավասարեցնում է զրոյի:

 3D Secure/Secure code ծառայության առավելություններ`


• Անվտանգություն` Ձեր քարտը պաշտպանված է մեկանգամյա գաղտնաբառով, որը հասանելի է միայն Ձեզ և գործում է ընդամենը մեկ վճարման համար:
• Հարմարավետություն` կարիք չկա հիշել գաղտնաբառը, քանի որ այն մեկանգամյա է և ուղարկվում է քարտապանին ամեն անգամ 3D Secure/Secure code ծառայությունն ապահովող ինտերնետ կայքում վճարում իրականացնելիս:

 Բանկն իրավունք ունի մերժել ինտերնետ միջավայրում Ձեր քարտով իրականացվող վճարումը, եթե Դուք չեք տրամադրել Բանկին Ձեր բջջային հեռախոսահամարը կամ առանց Բանկին ծանուցման փոխել եք Ձեր բջջային հեռախոսահամարը, որի արդյունքում.
• Ձեր բջջային հեռախոսահամարին չի ուղարկվի VBV նշում ունեցող կայքերում վճարման իրականացման համար անհրաժեշտ մեկանգամյա գաղտնաբառը,
• VBV նշում չունեցող կայքերում չի բացառվում երրորդ անձանց կողմից Ձեր քարտի չլիազորված օգտագործման ռիսկը:


 Օնլայն խանութների կայքերում, որոնք ապահովում են 3D Secure/Secure code ծառայությունը առկա է հետևյալ լոգոտիպը`