Հատուկ առաջարկ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է հատուկ առաջարկ ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համար:

Օգտվելով Բանկի վարկավորման առաջարկից դուք հնարավորություն ունեք ստանալ հետևյալ արտոնությունները.

• Աննախադեպ զեղչ վարկի տոկոսադրույքից*` վարկային գիծ սկսած 11.5% -ից և սպառողական վարկ սկսած 14.5%-ից

• Վարկային սահմաչափ կախված հաճախորդի զբաղեցրած պաշտոնից` մինչև 4 մլն. ՀՀ դրամ

• Վարկի ժամկետ` վարկային գիծ մինչև 3 տարի, սպառողական վարկ մինչև 5 տարի ժամկետով

• Վարկի տրամադրման որոշումը կայացվում է առավելագույնը 1.5 աշխատանքային օրվա ընթացքում

• Վարկը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ`

                · անձը հաստատող փաստաթուղթ (այդ թվում` վկայական),

                ·   սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ /կամ վերջինիս բացակայության մասին տեղեկանք/

• Այլ բանկերից վարկերի գնման/տեղափոխման հնարավորություն, որի շնորհիվ հնարավոր է նվազեցնել ամսական մարումների վարկային բեռը` ի հաշիվ վարկի ժամկետի երկարաձգման, ինչպես նաև միավորել մեկ կամ մի քանի կազմակերպություններում սպասարկվող մի քանի վարկերի ամենամսյա վճարումները

• Վարկի մարման շուրջօրյա հնարավորություն TelCell և Easy Pay տերմինալների միջոցով

Բացի արտոնյալ պայմաններով վարկային պրոդուկտներից` ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին տրամադրվում են`

•         անվճար աշխատավարձային քարտ

•         անվճար SMS բանկինգ

•         անվճար Ինտերնետ բանկինգ

•         քարտի դրական մնացորդի դիմաց 3% (AMD) և 2% (USD) հաշվեգրում:

Առաջարկի մասին ավելի մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերից որևէ մեկը կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:


* Վարկի փաստացի տարեկան տոկոսադրույք` սկսած 16.5%-ից: