Բանկոմատների միասնական ցանց նախագիծ

 Զգացեք խմբի հզորությունը...

ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով ՎՏԲ Խմբի անդամ և օգտագործելով ՎՏԲ Խմբի բանկոմատային ցանցի լայն հնարավորությունները, իր VISA/MasterCard քարտապաներին ընձեռում է բացառիկ հնարավորություն ՎՏԲ Խմբի անդամ շուրջ 11,500 բանկոմատներում[1] կանխիկացնել վերջիններիս վճարային քարտերին առկա դրամական միջոցներն արտոնյալ սակագներով:

Դուք կարող եք կանխիկացնել դրամական միջոցներ ՎՏԲ Խմբի բանկոմատներում Բելոռուսիայում, Վրաստանում, Ուկրաինայում և Ռուսաստանում «տեղական» ցանցի պայմաններով` անկախ գտվելու երկրից[2]:

ՎՏԲ Խմբի անդամ հանդիսացող բանկերից Միասնական բանկոմատային ցանցին միացված են հետևյալ բանկերը.

VISA քարտերի սպասարկման գծով

ՎՏԲ-Հայաստան Բանկ, Բանկ ՎՏԲ24, ՎՏԲ Բանկ, ՎՏԲ-Վրաստան Բանկ, ՎՏԲ-Բելոռուսիա Բանկ, ՎՏԲ-Ղազախստան Բանկ, ՎՏԲ-Ուկրաինա, Մոսկվայի Բանկ, Լետո Բանկ և Պոչտա Բանկ

MasterCard քարտերի սպասարկման գծով

ՎՏԲ-Հայաստան Բանկ, Բանկ ՎՏԲ24, ՎՏԲ Բանկ, ՎՏԲ-Վրաստան Բանկ, ՎՏԲ-Ղազախստան Բանկ, ՎՏԲ-Ուկրաինա, Մոսկվայի Բանկ, Լետո Բանկ և Պոչտա Բանկ

Ձեր հարմարավետության համար մենք մշակել ենք նաև ՎՏԲ Խմբի բանկոմատների էլեկտրոնային քարտեզ: Էլեկտրոնային քարտեզը, որի վրա նշված է ՎՏԲ Խմբի Միասնական բանկոմատային ցանցի բոլոր 11,500 բանկոմատների տեղադիրքը, հասանելի է ինչպես հետևյալ հղմամբ, այնպես էլ Apple Store-ում և Android Market-ում համապատասխանաբար iPhone և Android հեռախոսների համար:

Այս ինտերակտիվ քարտեզի միջոցով Դուք ցանակացած պահի և ցանկացած վայրում կարող եք ստանալ տեղեկատվություն Միասնական բանկոմատային ցանցի մոտակա բանկոմատի տեղադիրքի մասին` պարզելով դեպի մոտակա բանկոմատ տանող ամենակարճ երթուղին:



[1] Բոլոր բանկոմատները բրենդավորված են ՎՏԲ Խմբի ստանդարտներով


[2] ՎՏԲ Խմբի անդամ բանկոմատներում ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված վճարային քարտերի կանխիկացման պայմանները և սակագները ներայացված են կայքի «Վճարային քարտեր» բաժնում:




Թարմացել է առ 01.09.2016թ., 15:12