Ռուսաստանի Դաշնությունից դրամական փոխանցումներ MasterCard քարտերին

“ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ-ն MasterCard միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ մեկնարկում է աննախադեպ ծառայություն Բանկի բոլոր MasterCard քարտապանների համար։

 

 

   

 

Այսուհետ “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ-ի MasterCard քարտապանները հնարավորություն կունենան ստանալու շուրջօրյա — օնլայն ռեժիմով արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանի Դաշնությունից անմիջապես իրենց MasterCard քարտերին։

Ինչպես ուղարկել դրամական փոխանցումը`

• փոխանցում կատարողը www.оdnoklassniki.ru կայքում պետք գտնի փոխանցումը ստացող օգտատիրոջը,

• նշի փոխանցման գումարը

• իր իսկ MasterCard քարտի համարը

• փոխանցումն անմիջապես կփոխանցվի ստացողի www.оdnoklassniki.ru կայքի պրոֆայլին։

Փոխանցողի համար փոխանցման միջնորդավճարը սահմանում է քարտը թողարկող ռուսական բանկը, սակայն ներկա պահին ծառայությունն անվճար է։

Ինչպես ստանալ դրամական փոխանցումը`

•  Դրամական փոխանցում ստացողը պետք է մուտք գործի www.odnoklassniki.ru կայքի իր պրոֆայլ,

• “Փոխանցումներ” պատուհանում սեղմի “Ստանալ փոխանցումը” — հավաքի իր MasterCard քարտի համարը,

• որից հետո փոխանցումը նույն պահին կնստի քարտապանի քարտին։

Ծառայությունը ստացողի համար անվճար է։

Փոխանցման գումարի սահմանաչափերը`

• 1 փոխանցման նվազագույն գումար – 500 ՌԴ ռուբլի

• 1 փոխանցման առավելագույն գումար – 75.000 ՌԴ ռուբլի

• 1 օրվա/ամսվա ընթացքում փոխանցումների առավելագույն գումար – 100.000/500.000 ՌԴ ռուբլի