Priority Pass` հատուկ ծրագիր

   
  Օդանավակայանների VIP գոտիներ մուտքն ապահովող աշխարհի ամենամեծ և հեղինակավոր ծրագիր






Ծրագիրն ընձեռում է բացառիկ հնարավորություն` օգտվելու 100-ից ավել երկրների, 300-ից ավել քաղաքների, 600-ից ավել օդանավակայանների VIP գոտիներ մուտքի իրավունքից: PriorityPass ծրագիրն օրեցոր ընդլայնում է իրեն անդամակցող օդանավակայանների VIP գոտիների ցանցը: www.prioritypass.com միջազգային կայքում, ինչպես նաև ծրագրին մասնակից հաճախորդներին տրամադրվող գրքույկներում Դուք կարող եք գտնել տեղեկատվություն մասնակից-օդանավակայանների վերաբերյալ`

  • օդանավակայաններում առկա VIP գոտիների քանակի
  • տեղակայման վայրերի կոնկրետ նկարագրության
  • աշխատանքի և հանգստյան օրերի և ժամեր
  • օդանավակայանի այլ ծառայություններից օգտվելու հնարավորության վերաբերյալ տեղեկություններ և այլն:

Ծրագիրը կախված չէ ընտրված ավիաուղիներից և չվերթի կարգից:

Priority Pass ծրագրի ընձեռած առավելությունները`

 Ձեռք բերելով ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA PLATINUM քարտը Դուք ավտոմատ ստանում եք անվճար Priority Pass ծրագրի անդամակցության քարտ/  էմբոսացված և ծածկագրված/ և ուղեցույց /հրահանգներ, ժամկետներ և պայմաններ/, որը հնարավորություն է ընձեռում Ձեզ`




  • ուղևորությունների ընթացքում օգտվել օդանավակայանների VIP գոտիների ծառայությունների լայն ընտրանուց,
  • օգտվել անվճար առաջարկվող սնունդից և խմիչքներից,
  • VIP գոտին օգտագործել ոչ միայն Ձեր այլ նաև Ձեր հյուրերի համար /հաճախորդներ, գործընկերներ, ընկերներ, ընտանիքի անդամներ և այլն/,
  • խուսափել աշխարհի բոլոր օդանավակայանների համար բնորոշ աղմուկից, քաշքշուկներից, թռիչքի հետաձգման արդյունքում պատճառված բոլոր տեսակի անհարմարություններից` վայելելով քաղաքակիրթ հանգստի և VIP սպասարկման առավելությունները,
  • օգտվել գործարար մարդուն անհրաժեշտ բոլոր հարմարություններից` հեռախոս, ֆաքս, ինտերնետ, որոշ դեպքերում նաև լոգարանից և հանգստի սենյակներից:

Priority Pass ծրագրի նկարագիր