“Սուպերդրույք”` ապառիկ վարկի մայր գումարի մինչև 20%-ի վերադարձի հնարավորություն


  

ՎՏԲ-Հայաստան Բանկը գնահատելով իր բարեխիղճ վարկառուներին`ընձեռում է Ձեզ հնարավորություն ապառիկ վարկի ամբողջական մարումից հետո ստանալ վարկի մայր գումարի մինչև 20%-ի չափով գումար/պարգևավճար:

Ձևակերպե՛ք ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի ավելի քան 300 առևտրային կետերում, անվճար միացեք “Սուպերդրույք” ծառայությանը, առնվազն 6 ամիս պատշաճ կերպով¹ կատարե՛ք Ձեր ամենամսյա վճարումները և վարկի ամբողջական մարումից հետո Բանկը Ձեզ կվերադարձնի տրամադրված վարկի մայր գումարի մինչև 20% պարգևավճար` ստորև ներկայացված աղյուսակին համապատասխան:

 

 

Վերադարձման ենթակա պարգևավճարը հաշվարկվում է հետևյալ կերպ` կախված վարկի փաստացի մարման ժամկետից.

Վարկի փաստացի մարման ժամկետ (ամիս)²

Վարկի փաստացի մարման ժամկետից կախված պարգևավճարի չափ`վարկի մայր գումարից

12

1.6%

24

3.9%

36

7.5%

48

12.8%

60

20.9%


ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման առավելությունները`

  • վարկի տրամադրման որոշումը կայացվում է առավելագույնը 25 րոպեում,
  • վարկի ձևակերպումը կատարվում է տեղում` հաշված րոպեների ընթացքում,
  • փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացում` անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ), իսկ ուժային կառույցների աշխատակիցների դեպքում`նաև անձը հաստատող վկայական կամ աշխատացվարձի մասին տեղեկանք:

Վարկը ստանալու համար կարող են դիմել 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ բոլոր ֆիզիկական անձիք և վարկի մարման պահին վարկառուի տարիքը պետք է չգերազանցի 65 տարին:

Ապառիկ վարկավորման մանրամասն տեղեկատվություն այստեղ:

 

¹ Վարկի ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանցի 7 օրացուցային օրը տվյալ ապառիկ վարկի ողջ գործողության ընթացքում և պարգևավճարի ստացման պահին վարկառուն չպետք է ունենա Բանկում ընթացիկ ժամկետանցում որևէ վարկային պրոդուկտի գծով:

² Ընդ որում` վարկն աղյուսակում նշված ժամկետներից շուտ մարելու և վերոնշյալ պայմաններին համապատասխանելու դեպքում վերադարձվող պարգևավճարը հաշվարկվում է այնպիսի տրամաբանությամբ, որպեսզի պայմանագրում նշված փաստացի տոկոսադրույքը պարգևավճարի վճարման արդյունքում նվազի 2.3 տոկոսային միավորով:

Թարմացված է առ 18.04.2016թ., 14:30