Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր առավել շահավետ պայմաններով

Մինչև 20.07.2017թ. ՎՏԲ-Հայաստան Բանկն ընձեռում է Ձեզ հնարավորություն` Բանկի 65 մասնաճյուղերում գրավադնել Ձեր ոսկյա իրերը և ստանալ գրավի գնահատված արժեքի մինչև 150% չափով վարկ արտոնյալ պայմաններով: Բանկի համապատասխան պահանջներին բավարարելու դեպքում Դուք կարող եք օգտվել հետևյալ վարկատեսակներից`

• ՀՀ դրամով ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ գրավի գնահատված արժեքի 110%, 130% կամ 150% չափով,

• ԱՄՆ դոլարով ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ գյուղատնտեսներին գրավի գնահատված արժեքի 110%, 130% կամ 150% չափով,


Վարկավորման հիմնական պայմաններ.

• Վարկի առավելագույն հարաբերակցությունը գրավի գնահատված արժեքի նկատմամբ` 110%, 130% կամ 150%:

• Վարկի անվանական տարեկան տոկոսադրույք` սկսած 9.5%-ից ԱՄՆ դոլարով վարկի դեպքում, սկսած 16.5%-ից ՀՀ դրամով վարկի դեպքում:*

• Վարկի մարման եղանակ ընտրվում է հաճախորդի կողմից`ըստ վերջինիս հայեցողության 

• Վարկի առավելագույն ժամկետ` 5 տարի:


ՎՏԲ Հայստան Բանկի ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի այլ առավելությունները.

1 Վարկի տրամադրման որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում:

2 Վարկի ձևակերպումը կատարվում է տեղում` հաշված րոպեների ընթացքում:

3 Վարկը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` 

•  անձը հաստատող փաստաթուղթ,

•  սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ /կամ վերջինիս բացակայության մասին տեղեկանք/:

4 Վարկի մարման շուրջօրյա հնարավորություն TelCell և Easy Pay տերմինալների միջոցով: 


Այլ Բանկերից և վարկային կազմակերպություններից ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի գնման/տեղափոխման դեպքում գործում են լրացուցիչ արտոնյալ պայմաններ:

Վարկի պայմաններին կարող եք մանրամասն ծանոթանալ այստեղ`

"Ոսկի+10%" պայմաններ և սակագներ
"Ոսկի+30%/50%" պայմաններ և սակագներ
"Ոսկի+10% գյուղատնտեսներին" պայմաններ և սակագներ
"Ոսկի+30%/50% գյուղատնտեսներին" պայմաններ և սակագներ


* Վարկի փաստացի տարեկան տոկոսադրույք` սկսած 18%-ից և 26%-ից համապատասխանաբար: