"Վարկերի գնում" ծառայություն

Ունեք մի քանի վարկեր տարբեր Բանկերում? Հոգնել եք վարկերի բարձր տոկոսագումարներից և խճճվել եք տարբեր վարկերի   հերթական մարման օրերը և գումարները հիշելու անհրաժեշտությունից?

ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ն հաճախորդներին առաջարկում է "Վարկերի գնում"  ծառայությունը, որի շնորհիվ հնարավորություն է ընձեռվում ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից արտոնյալ պայմաններով ստացված միասնական սպառողական վարկի գումարով մարել այլ բանկում/բանկերում կամ վարկային կազմակերպություններում առկա Ձեր մեկ կամ միանգամից մի քանի վարկեր:


Օգտվելով <Վարկի գնում> ծառայությունից Դուք կստանաք հետևյալ արտոնությունները`

 
  • կստանաք ավելի ցածր տոկոսադրույքով վարկ,
  • մեկ կամ մի քանի կազմակերպություններում սպասարկվող մի քանի վարկերի ամենամսյա վճարումները կմիավորեք մի վճարման մեջ՝ դրանով իսկ դյուրին դարձնելով մի քանի վարկերի գծով վարկերի ամսական մարումները,
  • կնվազեցնեք Ձեր ամսական վարկային բեռը` ի հաշիվ  վարկի ժամկետի երկարաձգման,
  • կստանաք ավելի մեծ գումարի վարկ, քան այլ բանկերում վարկերի հանրագումարը,
  • կփոփոխեք վարկի արժույթը ՀՀ դրամի,
  • կվերափոխեք գույքի ապահովությամբ Ձեր վարկը առանց գույքի ապահովման վարկով՝

Վարկը տրամադրվում է փոխանցման միջոցով միանվագ այլ բանկում/վարկային կազմակերպությունում վարկային հաշվին վարկը մարելու նպատակով, իսկ այն դեպքում, երբ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տրամադրված վարկի գումարը կգերազանցի այլ բանկի/վարկային կազմակերպության առկա վարկի գումարը, ապա չօգտագործված գումարը կտրամադրվի Հաճախորդին:

Վարկի տոկոսադրույքը սկսած 14.5%` կախված Հաճախորդի սեգմենտից (Հաճախորդ, ով իր աշխատավարձը ստանում է Բանկում, հավատարմագրված կազմակերպության աշխատակից և այլն):
Այլ պայմաններ տես այստեղ՝
http://vtb.am/retail/credits/consumercredit/
http://vtb.am/retail/credits/overdraft/
http://vtb.am/retail/credits/overdraft/#withoutGrace