“ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ-ի MasterCard և Maestro քարտապանները հնարավորություն ունեն ստանալու շուրջօրյա և օնլայն ռեժիմով արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանի Դաշնությունից անմիջապես իրենց MasterCard քարտերին VK (ВКонтакте) կայքի միջոցով:

Ինչպես ուղարկել դրամական փոխանցումը`
  • փոխանցում կատարողը www.vk.com կայքում պետք է գտնի փոխանցումը ստացող օգտատիրոջը,
  • “Հաղորդագրություններ” բաժնում նշի փոխանցման գումարը և իր իսկ MasterCard քարտի համարը,
  • փոխանցումն անմիջապես կփոխանցվի փոխանցումը ստացողի www.vk.com կայքի պրոֆայլին:

Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլիով
Փոխանցողի համար փոխանցման միջնորդավճարը սահմանում է փոխանցողի քարտը թողարկող ռուսական բանկը, սակայն ներկա պահին ծառայությունն անվճար է:

Ինչպես ստանալ դրամական փոխանցումը`
  • Դրամական փոխանցում ստացողը պետք է մուտք գործի www.vk.com կայքի իր պրոֆայլ,
  • “Հաղորդագրություններ” բաժնում ընտրի փոխանցողից ստացած հաղորդագրությունը, սեղմի “Ստանալ փոխանցում” կոճակը,
  • հավաքի իր MasterCard/Maestro քարտի համարը և քարտի գործողության ժամկետը,, որից հետո փոխանցումն ակնթարթորեն կնստի քարտապանի քարտին:

Ծառայությունը ստացողի համար անվճար է:
Փոխանցման գումարի սահմանաչափեր`
  • 1 փոխանցման նվազագույն գումար – 100 ՌԴ ռուբլի
  • 1 փոխանցման առավելագույն գումար – 75.000 ՌԴ ռուբլի
  • 1 օրվա/ամսվա ընթացքում փոխանցումների առավելագույն գումար – 150.000/600.000 ՌԴ ռուբլի