Ակցիա «Ամառը ՎՏԲ-ի հետ»

    

Ակցիա «Ամառը ՎՏԲ-ի հետ» ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր VISA քարտապանների համար:
ՎՏԲ-Հայաստան Բանկը VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ շարունակում է մատուցել Ձեզ հաճելի անակնկալներ:
Այսուհետ, կատարելով անկանխիկ գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA քարտերով, Դուք կուտակում եք բոնուսներ և ստանում հնարավորություն` անցկացնելու Ձեր արձակուրդը չքնաղ Իտալիայում:




2013թ.-ի մայիսի 20-ից մինչև սեպտեմբերի 1-ը հաճախ վճարեք Ձեր` ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA քարտով ցանկացած առևտրի/սպասարկման կետում, վճարումների դիմաց կուտակեք բոնուսներ և ստացեք հնարավորություն` շահելու Բանկի կողմից խաղարկվող 100 արժեքավոր մրցանակներից մեկը և իհարկե գլխավոր մրցանակը` անմոռանալի ուղևորություն 2 անձի համար դեպի Իտալիա:

Ձեր VISA քարտով կատարված յուրաքանչյուր անկանխիկ գործարքի դիմաց բոնուսները կուտակվում են հետևյալ կերպ.

  • Բանկի կողմից սպասարկվող առևտրի/սպասարկման կետերում կատարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամի անկանխիկ գործարքի դիմաց Դուք կկուտակեք 2 բոնուսային միավոր¹:

Բանկի կողմից սպասարկվող առևտրի/սպասարկման կետերի ցանկը ներկայացված է ԱՅՍՏԵՂ:

  • ՀՀ-ում գործող այլ բանկերի կողմից սպասարկվող, ինչպես նաև արտերկրյա առևտրի/սպասարկման կետերում /այդ թվում` ինտերնետ-խանութներում, բացառությամբ բանկոմատներով կատարված կոմունալ և այլ անկանխիկ վճարումների/ կատարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամ անկանխիկ գործարքի դիմաց Դուք կկուտակեք 1 բոնուսային միավոր¹:

Ակցիայի պայմաններ և խաղարկվող նվերներ

Ամենաշատ միավորներ կուտակած անձինք ակցիայի ավարտին մասնակցում են 100 արժեքավոր մրցանակների խաղարկությանը`

  • 50 կենցաղային տեխնիկայի ձեռքբերման հավաստագրեր
  • 50 հավաստագրեր բանկային արտոնություններից օգտվելու համար`«-1%» `վարկ ստանալիս և «+1%»` ավանդ ներդնելիս:
  • Հարյուր մասնակիցների միջև կխաղարկվի գլխավոր մրցանակը` ուղևորություն 2 անձի համար դեպի Իտալիա…


    Ավելի հաճա՜խ կատարեք անկանխիկ վճարումներ Ձեր VISA քարտով, մասնակցե՜ք ՎՏԲ-Հայաստան Բանկի և VISA համակարգի կողմից կազմակերպված համատեղ ակցիային և անցկացրե՜ք Ձեր արձակուրդները Իտալիայում:


¹ Մեկ գործարքից առավելագույնը կարող եք վաստակել 50 միավոր